Հարգելի ընթերցողներ․
Հիշողության ու ճշմարտության համար մշտական պայքարը դարձել է «Ավետիս»-ի այս թողարկման թեման։ Բացում ենք այն երկու ցուցահանդեսների մասին տեղեկություններով՝ «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» ցուցահանդեսի, որը խեղաթյուրում է պատմությունն ու ներկան, ինչպես գրում է Վիտոլդ Ռեպետովիչը մեր էջերում, և «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)՝ վտանգված ժառանգություն», որը ցույց է տալիս հայկական հետքերը ջնջելու շարունակական գործընթացը: Մշտական մանիպուլյացիաների պայմաններում այս հարցում հայերի ձայնը պետք է բարձր լինի և հստակ ցույց տա, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ սուտը։
Պետք է բարձրաձայնենք նաև, որ հայերը զոհ են դարձել երկու ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում 109 տարի առաջ կազմակերպված հակահայկական արշավին և, ինչի մասին ավելի քիչ է խոսվում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վոլինի-Գալիցիայի ոճրագործությանը, որը ծրագրել և իրականացրել է ՈւՀԲ-ն։ Հաջորդ էջերում ներկայացնում ենք զեկույցներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվա միջոցառումներից, որոնք տեղի են ունենում Լեհաստանում գտնվող խաչքարերի մոտ, և Օբորնիկի Շլոնսկիեի գերեզմանատան եզակի արարողությունից, որտեղ շիրիմներից մեկին հող է դրվել 1944 թվականի գարնանը Կուտիի սպանությունների զոհ դարձած երկու քույրերի՝ Յանինա Ռոզալիայի և Ստանիսլավա Պուդլոի գերեզմանից։ Դրան նախորդում են այդ օրերի ցնցող վկայությունները։
Դժվար պատմություն ու ներկա, որ նշանավորվեց ցավով ու կորստով, իսկ միաժամանակ որքան կյանք կա հայ համայնքում: Մեր էջերում ներայացնում ենք միշտ հյուրընկալ Հայկական տունը, որտեղ մեծ շուքով նշվում է նշանավոր, թեև, ցավոք, Լեհաստանում քիչ հայտնի հայ նկարիչ Արշիլ Գորկու տարին, ում կյանքը նույնպես նշանավորվել է ցեղասպանության խավար ժամանակներով։
Ձեզ թողնելով այս երբեմն դժվար, բայց, հուսով ենք, հետաքրքիր ընթերցանությունը, մաղթում ենք խաղաղ արձակուրդ:
«Ավետիսի» ամենաթարմ թողարկումը կարելի է ներբեռնել այստեղ։
Խմբագրություն