Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտությունների կենտրոնի կողմից հրատարակվել է «Լեհահայեր» հայագիտական լրագրի 7-րդ համարը, խմբագիր՝ Անդժեյ Ա. Ժիեմբա: Համարն ընդգրկում է հետևյալ հոդվածները.
– Մարչին Լուկաշ Մայեվսկու «Հայերը Զամոշչում՝ քաղաքի գոյության առաջին երեք տասնամյակների ընթացքում (1580-1610)»,
– Անդժեյ Գլինսկու «Արհեստների և առևտրի կազմակերպումը Ստանիսլավովի հայկական համայնքում XVII և XVIII դդ․»,
– Ֆրանչիշեկ Վասիլի «Ով ինչով է խաղում և ինչով է ապրում»: XVIII դարեվերջին Կուտիի հայերի մասնագիտությունները այլ ազգերի համեմատությամբ»,
– Անդժեյ Ա. Ժիեմբայի «Հայերին իրենց հայրենիք վերադարձնելու գաղափարը՝ Ռոբերտ Բոգդանովիչի 1877 և 1884 թթ․ հուշերի լույսի ներքո»,
– Յակուբ Օշեցկու «Լեհ-հայկական ընկերակցությունը Լվովում (1920-1922)»
– Թոմաշ Քշիժովսկու «Հայոց լեզվի դասավանդումը Լվովի համալսարանում 1904-1939 թթ․»,
– Պետրա Կոստալովայի «Չեխ-հայկական հարաբերությունները: Համառոտ պատմական ակնարկ»,
– Արմեն Չեչոյանի «Եվգենի Գուրինով, «Անիվ» հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության հիմնադրամ․ գործունեության ակնարկ»,
– Մարիա Օհանովիչ-Տարասյուկի «Հայկական ժառանգության պաշտպանությունը Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի գործունեությունում»,
– «Վարդան Ռ․ Գրիգորյան (1929-2019): Ի հիշատակ»,
– Արամ Գրիգորյանի «Վարդան Ռուբենովիչ Գրիգորյան (1929-2019)։ Պատմաբան, հայագետ, լրագրող, հին հայկական ձեռագրերի հավաքող»,
– Անդժեյ Պիսովիչի «Վարդան Գրիգորյանի մասին հուշեր»։
Հրապարակումը լույս է տեսել Լանցկորոնսկիների հիմնադրամի դրամաշնորհի և Կրակովում Յագելոնյան համալսարանի պատմության ֆակուլտետի կանոնադրական գործունեության համար հատկացված միջոցների շնորհիվ: