Արտաքին գործերի և Ազգային պաշտպանության նախարարությունների, Ռազմավարական պաշարների պետական գործակալության համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 15-ին Կրակովի Բալիցե օդանավակայանից օդանավ մեկնեց Հայաստան՝ տանելով մարդասիրական օգնություն:
Այդ մասին տեղեկացրեց Արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին՝ Զարգացման համագործակցության տարածքային համակարգման պատասխանատուն․
– Այսօր Լեհաստանը կրկին կատարում է իր պարտականությունը հումանիտար ճգնաժամից տուժած մարդկանց առջև։ Ինչով կարող ենք կիսվում ենք մի երկրի հետ, որը հայտնվել է բարդ իրավիճակում՝ կապված Արցախյան հակամարտության հետևանքների հետ: Արձագանքելով ՀՀ կառավարության կոչին՝ զինված հակամարտությունից տուժած խաղաղ բնակչությանը տրամադրում ենք ամենահրատապ օգնությունը՝ անկողնային պարագաներ, ծածկոցներ, սրբիչներ, էլեկտրոնային ջերմաչափեր, ախտահանիչ հեղուկ, ինչպես նաև ճնշման սարքեր…
Լեհաստանը համակարգված կերպով օգնություն է տրամադրում հումանիտար ճգնաժամից տուժած երկրներում ապրող մարդկանց, վերջերս աջակցել է Բելառուսին և Ուկրաինային, Մոլդովային, Ղազախստանին և Ուզբեկստանին: Նման օգնություն են ստացել նաև Ղրղըզստանը, Տաջիկստանը և Եթովպիան, Սուդանը՝ ջրհեղեղի հետ կապված, ինչպես նաև Լիբանանը՝ Բեյրութի նավահանգստում 2020 թ․-ի օգոստոսին տեղի ունեցած պայթյունից հետո: