10 հոկտեմբերի, 2024թ

Խմբագրական խոսքում կարդում ենք․

Հարգելի ընթերցողներ

«Ավետիս»-ի այս հրատարակության առաջին էջում, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայի և այնտեղից հայ բնակչության մեծ արտագաղթի տարելիցից կարճ ժամանակ անց, վերադառնում ենք հայկական հուշարձանների խնդրին, որոնց ճակատագիրն ադրբեջանական կառավարման օրոք մնում է, մեղմ ասած, անորոշ։ Իսկ այդ ամենը Վարշավայում բացված «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսի շնորհիվ։ Ցուցահանդեսը ևս մեկ ձայն է ի պաշտպանություն ժառանգության, որը ոչ միայն հայկական կամ քրիստոնեական է, այլ միանշանակ համաշխարհային:
Այնպես է պատահել, որ այս անգամ մեր էջերը լի են ցուցահանդեսներով։ Բայց դա ամենևին չի նշանակում միատարրություն: Այլ ինչպես ինքներդ կհամոզվեք, ուղղակի կոսմոպոլիտիկ է։ Ի վերջո, հայկական հետքերը կարելի է գտնել Ֆրանսիայի ծովափին, Արգենտինայի սրտում, Ուկրաինայի արևելքում և մոտակա Պլոնսկում…
Հրավիրում ենք այս հետաքրքրաշարժ ճամփորդությանը «Ավետիս»-ի հետ: Հաճելի ընթերցում։

Ուղղում․ «Ավետիս»-ի 60-րդ համարի տպագիր տարբերակում «Կարևոր հասցեներ և հեռախոսահամարներ» բաժնում ներկայացրել ենք Կառավարության և ազգային և էթնիկ փոքրամասնությունների միացյալ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցչի հնացած տվյալները։ Պետք է լինի՝ Հրաչյա Բոյաջյան; e-mail: sekretariat.ormianie@gmail.com. Անկեղծորեն ներողություն ենք խնդրում այս թերացման համար:

Խմբագրություն
Ֆայլ ներբեռնելու համար

Wirtualny Świat Polskich Ormian