Հայ մշակութային ընկերությունը սրտանց հրավիրում է լեզվի դասընթացների.
- ժամանակակից հայերեն(աշխարհաբար, արևելահայերեն տարբերակով, որն օգտագործվում էՀայաստանում, Վրաստանում և Իրանում)
- հին հայերեն (գրաբար, որն օգտագործվում է Հայ առաքելական եկեղեցու և Հայ կաթողիկե եկեղեցու պատարագներում)
Դասերը վարում է Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր, ականավոր լեզվաբան և հայագետ Անդժեյ Պիսովիչը: Դասերն անցկացվում են չորեքշաբթի (գրաբար), ժամը՝ 15:15-ին և ուրբաթ (աշխարհաբար), ժամը՝ 10:20-ին, ՀՄԸ-ի գրասենյակում, Ստուդենսկա փող. 2, Կրակով:
Հետաքրքրված անձանց խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ էլ.փոստի միջոցով: otk@otk.org.pl