Awedis_42Երբեք չենք մտածել, որ այսպիսի պահ կգա, ավաղ այն եկավ: Ամենուր միայն մեկ թեմա է՝ համաճարակ: Համաճարակի տարածման մասշտաբները և արագությունը աննախադեպ են 21-րդ դարում: Անասելի ծանր է անհատների, կազմակերպությունների, ձեռնարկությունների, վերջապես, երկրների ու ամբողջ աշխարհի վիճակը, ինչպես նաև վաղվա օրվա անորոշությունը և կարանտինի բարդությունը: Սակայն այս ամենը մենք գիտենք և պետք է ինչ-որ կերպ գոյատևենք: Պետք է նաև հիշել այն ծանր աշխատանքի մասին, որն առաջնագծում տանում են բժիշկները, բուժքույրերը, փրկարարները…, և մտածել` կարո՞ղ ենք արդյոք ինչ-որ մեկին օգնել այս իրավիճակում, նույնիսկ հեռակա կարգով:

Մինչդեռ, մեր խմբագրությունը շարունակում է իր աշխատանքը՝ հուսալով, որ «Ավետիսի» հոդվածները կօգնեն շեղել մեր ընթերցողների ուշադրությունն այն ամենից, ինչ կատարվում  է պատուհանից դուրս, և զբաղեցնել ձեր միտքը, երբ գրեթե դուրս չենք գալիս: Մեր ամսագրում, ինչպես միշտ, առկա են շատ հիշողություններ, կենսագրություններ, պատմություններ, ինչպես նաև տարբեր իրադարձությունների լուսաբանումներ և նոր հրատարակությունների ակնարկներ: Հուսով ենք, ինչպես և դուք, որ իրավիճակը որքան հնարավոր է շուտ կբարելավվի, և կյանքը կընթանա իր բնականոն հունով:

Խմբագրություն

Wirtualny Świat Polskich Ormian