Մայիսի 11-ին, ժամը 12:00-ին Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կենտրոնակայանում բացեցինք նոր, այս անգամ ժամանակավոր ցուցահանդես՝ “Զախարիաշ Գրեգորովիչ 1884-1961․ Հիշողությունների ճամպրուկ“. Այս ցուցահանդեսի ստեղծման համար առիթ է հանդիսացել Գրիգորովիչների ընտանիքի հավաքածուում գտնված ճամպրուկի պարունակությունն է։ Այն լի էր անցյալ տարի Հիմնադրամի հետ ընկերացած և մեր թիմի անդամ հանդիսացող Կաշիայի նախապապ Զախարիաշի հուշանվերներով, փաստաթղթերով և լուսանկարներով: Ցուցահանդեսը պատրաստել է Հաննա Կոպչինսկա-Կլոսը` Կաշիա Գրեգորովիչի հետ համագործակցությամբ, պաստառը` Զուզաննա Կլոսը, գրատախտակները և թռուցիկը` Մարիա Օհանովիչ-Տարասյուկը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին հիմնադրամի աջակիցների մի մեծ խումբ, այդ թվում՝ բազմաթիվ հայ ընտանիքների ներկայացուցիչներ։ Մարդիկ, ովքեր առաջին անգամ էին եկել մեր կենտրոնակայան, հնարավորություն ունեցան տեսնել նաև «Լեհահայերի գանձարանը» մշտական ցուցադրությունը։
Թռուցիկ
Սիրով հրավիրում ենք բոլոր ցանկացողներին այցելելու երկու ցուցադրության, մոտակա հնարավորությունը՝ շաբաթօրյա Թանգարանների գիշերն է:

մոտ, լուս․՝ Ֆրանչիշեկ Վասիլ

Wirtualny Świat Polskich Ormian