Փետրվարի 25-ին Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ասաներով կույսերը. Լվովի հայ բենեդիկտուհի վանամայրերի դիմանկարները. պատմություն, համատեքստեր, մեկնաբանություններ» հրապարակման հանդիսավոր առաջխաղացումը։
Իրենց ներկայությամբ մեզ պատվի արժանացրին բազմաթիվ մեծարգո հյուրեր, այդ թվում, Լեհաստանի Գիտությունների ակադեմիայից՝ Կրեսերի ժառանգության ակադեմիայից, պրոֆ. Անտոնի Կամինսկին, Արտերկրում Լեհաստանի մշակութային ժառանգության «ՊՈԼՈՆԻԿԱ» ազգային ինստիտուտի տնօրեն Դորոտա Յանիշևսկա-Յակուբյակը, Հայաստանում Լեհաստանի դեսպաններ Մարիաննա և Տոմաշ Կնոտեները, Յադվիգա և Եժի Նովակովսկիները, վերապատվելի պրոֆեսոր Յուզեֆ Նաումովիչը, վերապատվելի Ալեքսանդր Սենյուկը, ԶԼՄ ներկայացուցիչներ, Հիմնադրամի բազմաթիվ համակիրներ և բարեկամներ:
Ամենակարևոր հյուրերը, սակայն, Կրակովից էին՝ ՅՀ «Collegium Maius» թանգարանի տնօրեն պրոֆ․ Քշիշտոֆ Ստոպկան և հրապարակման հեղինակները՝ Լեհահայոց մշակույթի հետազոտությունների կենտրոնի տնօրեն պրոֆ․ Անջեյ Ա. Ժիեմբան, ՅՀ թանգարանի գլխավոր ռեստավրատոր Յոլանտա Պոլեշը և Կրակովի «Collegium Maius»-ի արվեստաբան Ժաննա Սլավինսկան։ Հեղինակներից ներկա էր նաև մեր գործընկեր Մոնիկա Ագոպսովիչը, մյուսները՝ Տոմաշ Քշիժովսկին, Մարչին Լուկաշ Մաևսկին և Մարեկ Ստաշիովսկին չկարողացան ներկա գտնվել այս հանդիպմանը:
Պրոֆեսոր Անջեյ Ժեմբան, ինչպես միշտ, չափազանց գունեղ ու հետաքրքիր կերպով մեջբերեց փաստեր հայ բենեդիկտուհիների պատմությունից։ Այդ պատմության մեջ կային շատ կարևոր իրադարձություններ, բայց նաև հետաքրքիր փաստեր միաբանության գոյության 200 տարիների կյանքից։ Անդրադարձներ կային այդ տարիների պատմական իրավիճակին, կային համեմատություններ լատինական միաբանությունների հետ, խոսք գնաց բենեդիկտուհիների երգչախմբի, նրանց ղեկավարած դպրոցի կարևորության և բարձր մակարդակի, հասարակական կյանքի մասին. այս ամենը փոխանցվեց հետաքրքիր, աշխույժ պատմությամբ։ Այնուհետև պրոֆ․ Քշիշտոֆ Ստոպկան նկարագրեց անցյալ տարվա ցուցահանդեսը ՅՀ „Collegium Maius” թանգարանում, որտեղ „Cracovia Sacra” փառատոնի շրջանակներում, բացի Լվովի հայ բենեդիկտուհի վանամայրերի դիմանկարների հավաքածուից, հավաքվել էին բազմաթիվ հետաքրքիր ցուցանմուշներ, որոնք ցույց էին տալիս միաբանությունն այլ միությունների ֆոնին։ Հոյակապ պատրաստված ցուցահանդեսում ներկայացված էին նկարներ, փաստաթղթեր, ցուցանմուշներ բազմաթիվ վանքերից կապված Լվովի հայ բենեդիկտուհիների հետ։
Ժամանած հյուրերը հրավիրվեցին ծանոթանալու «Լեհահայերի գանձարանը» թանգարանային ցուցադրությանը, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց և ճանաչում ձեռք բերեց:
Առաջխաղացումն ավարտվեց Վիոլա Խոնդկարյանի պատրաստած հայկական հյուրասիրությամբ: Հաճելի հանդիպումն, արդեն փոքր շրջանակում, տևեց մինչև ուշ երեկո։