odkrycie w księdze metrykalnejՀերթական արխիվային նյութերն են փրկվել «Աջակցություն արխիվային գործունեությանը» մրցույթի շրջանակներում: Սկսենք ամփոփումներից:

Առաջնագծում… բացահայտում Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամում:

– նման գրառում է հայտնվել Պետական արխիվի կայքում

https://www.facebook.com/ArchiwaPanstwowe/?locale=pl_PL

Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի արխիվում ամբողջությամբ պահպանվել են Ստանիսլավովի հայկական եկեղեցու հնագույն հայկական ծխական մատյանները՝ մկրտությունների գրանցամատյանը 1703-1783 թթ. և մահերի գրանցամատյանը 1715-1829 թթ., որոնք ենթարկվել են ախտահանման և ամբողջական պահպանման: Պահպանման աշխատանքների ժամանակ արտասովոր հայտնագործություն է արվել՝ մատյանների կաշվե կազմերում հայտնաբերվել են 18-րդ դարի 54 թերթեր։ Գտածոն դուրս է բերվել կազմերից, առանձնացվել և մաքրվել։

Այսպիսով, իրականացվող աշխատանքները թույլ են տալիս ոչ միայն մատյանների բովանդակության, այլև մինչ այժմ անհայտ ձեռագրերի անվտանգ ուսումնասիրությունը, որոնք կարող են արժեքավոր նյութ լինել պատմաբանների համար։ Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի արխիվում պահվող հնագույն հայկական մետրիկական մատյանների ոչնչացման գործընթացը կասեցվել է: Մատյանները պաշտպանված են և կարող են անվտանգ օգտագործվել՝ առանց նյութի ոչնչացման և միկրոօրգանիզմների կողմից առողջությանը վտանգի ենթարկելու:

Պահպանված մատյաններից մեկը կարելի է դիտել Հիմնադրամի կենտրոնակայանում (Warszawa, ul. Świętojerska 12) գտնվող մշտական ցուցադրությունում։

Ռեստավրատոր Հաննա Մախայի խոսքով, պահպանման աշխատանքների կարևոր փուլը՝ արժեքավոր ձեռագիր թերթեր պարունակող շապիկների առանձնացումն էր կաշվե կազմից և այդ թերթերի ամբողջական պահպանումը։ Կազմերի մակերեսը և կաշին պատված են եղել կեղտոտ հաստ շերտով։ Ձեռագրերի թղթային մասի անչափ նրբության և մեխանիկական վնասների նկատմամբ խոցելիության պատճառով ձեռագրերի առանձնացումն ու մաքրումը շատ դժվար էր: Թերթերը հաջորդաբար մաքրեցինք բորբոսից, փոշուց և այլ կեղտի շերտերից, համարակալեցինք մատիտով և հերթով առանձնացրինք մնացածից։

Կատարված գործողությունները թույլ են տալիս անվտանգ ուսումնասիրություններ կատարել մինչ այժմ անհայտ այս ձեռագրերի վերաբերյալ, որոնք կարող են արժեքավոր նյութ լինել պատմաբանների համար։ Ենթադրում ենք, որ դրանց մեջ կան ղփչաղերեն-հայերեն բառարանի մի քանի թերթեր, որոնց մյուս մասն արդեն ավելի վաղ հայտնաբերվել էր արխիվի հավաքածուներից մեկ այլ գրքում և կազմվել:

Ժառանգության մշակում

Բացի այդ, աշխատանքների շրջանակներում մշակվել, գրանցվել և փաթեթավորվել է Վարշավայի հայ համայնքի կարևոր ակտիվիստ Լեոն Տեր-Օհանյանի ժառանգությունը: Միավորների ցանկը կարելի է գտնել «Որոնել արխիվներում» ծառայությունում, դրանք հասանելի են նաև Հիմնադրամի կայքում՝ Լեհահայերի վիրտուալ արխիվում։

Wirtualny Świat Polskich Ormian