ույս տեսավ «Ավետիսի» երեսունիններորդ, ամառային համարը:
Խմբագրական խոսքում կարդում ենք.

Հունիսի սկզբի իրադարձությունները բավականին տխուր կերպով մեզ հիշեցրեցին, թե որքան դժվար է պաշտպանել պատմամշակութային ժառանգությունը: Գդանսկի հրդեհի պատճառով (այդ մասին կարելի է կարդալ 1-ին և 2-րդ էջերում) կարող էին, իհարկե, լինել ավելի մեծ կորուստներ, սակայն, նույնիսկ այն, ինչ վնասվել է, պարզ ցույց է տալիս, թե Լեհաստանում հայկական ժառանգության հետ կապված առարկաները և պատմական շինությունները որքան զգայուն կարող են լինել բնության տարերքների նկատմամբ: Հսկայական ջանքեր պետք է գործադրվեն, չխոսելով ծախսերի մասին, այդ ժառանգությունը դեգրադացումից և ոչնչացումից պաշտպանելու համար:
Ժառանգության պաշտպանությունը՝ հատկապես կարևոր թեմա է Օսմանյան կայսրությունում  Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի համատեքստում:
Այդ ժամանակ էր, որ հայկական ժառանգության ահռելի մասը, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր, անդառնալիորեն ոչնչացվեց: Գրավոր աղբյուրները ոչնչացվեցին գրադարանները այրելու և հայկական վանքերը ոչնչացնելու միջոցով, իսկ բանավոր աղբյուրները` մարդասպանության՝ սկսած հոգևորականությունից և մտավորականությունից, վերաջացրած նկարիչներով և երաժիշտներով: Այս անդառնալի կորուստները էլ ավելի պարտավորեցին ցեղասպանությունից փրկվածներին և սփյուռքում ապրող հայերին՝ փրկելու այն, ինչ պահպանվել է:
Լեհաստանի պարագայում, ժառանգության պահպանման խնդրին գումարվեցին Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից հետապնդումները և պատերազմից հետո հարկադրված արտագաղթը: Այն առարկաները, որոնք փրկվել և տեղափոխվել են հետպատերազմյա Լեհաստան, առ այսօր գտնվում են, ի թիվս այլոց, Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի խնամքի ներքո: Բարեբախտաբար, ժամանակակից Լեհաստանը մեծ հնարավորություններ է տալիս ժառանգության պաշտպանության ոլորտում, ինչպես նաև թույլ է տալիս ազատորեն զարգացնել սեփական ինքնությունն ու սովորույթները: Շնորհիվ Լեհաստանի պետական աջակցության կարող են գործել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Հիմնադրամն է, և թողարկվել սույն ամսագրի պես հրատարակչություններ: Այս տարի նշելով «Ավետիսի» 10-ամյակը, 40-րդ (աշնանային) համարի  կապակցությամբ, պետք է հիշել այդ մասին:

Հրավիրւմ ենք ընթերցանության: «Ավետիսի» երեսունիներորդ համարը հասանելի է նաև www.awedis.ormianie.pl կայքէջում: www.awedis.ormianie.pl .

Wirtualny Świat Polskich Ormian