Lehahayer_6Լույս է տեսել լեհահայերի պատմությանը նվիրված «Լեհահայեր» պարբերականի նոր՝ 6-րդ համարը: Բովանդակությունն, ինչպես միշտ, շատ հետաքրքիր է: Մոնիկա Ագոպսովիչը փորձում է վերականգնել 17-րդ դարի վերջին Կամենեցի հայերի անվանացանկը: Դորոտա Յաժոմբեկ-Վասիլը գրում է Վարշավայի հնարամիտ հայերի մասին, որոնցից, հավանաբար, Շիմոնովիչը դարձել է Բոհոմոլեցի կատակերգության կերպարի նախատիպը: Մաքսիմ Պոտապենկոն գրում է Մոհիլով Պոդոլսկի հայության մասին, իսկ հայր Մարեկ Միլավիցկին վիեննական ժողովածուներից մեջբերում է Գալիցիայի Հայ կաթողիկե եկեղեցու պատմության աղբյուրները: Շատ հետաքրքիր է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Վահան Օհանյանի բանախոսությունը՝ հայ մտավորականներից վանական Ղևոնդ Ալիշանի՝  19-րդ դարի հայ բանաստեղծի և պատմաբանի մասին: Տոմաշ Քշիժովսկին ներկայացնում է արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի նամակագրությունը Լեհաստանի պրիմաս, կարդինալ Ավգուստ Հլոնդի հետ: Ռոմանա Օբրոցկան կազմել է Իսահակ Անտոնի Դոնիգևիչի նամակներն աշխատանքային ճամբարից: Ձայներ, զեկույցներ և տեղեկություններ հավելվածում, ի թիվս այլոց, Քշիշտոֆ Ստոպկան վերադառնում է Սկևրայի Ավետարանի ճակատագրին, Անդժեյ Պիսովիչն անդրադառնում է Պենդերեցկի ազգանվան ծագումնաբանությանը: Անջեյ Ժեմբան գրում է Յասսից մի գտածոյի մասին, որը կարող է լինել Թ. Աքսենտովիչի «Հայաստանի մկրտությունը» նկարը, որը պատվիրել է հայր Բոգդանովիչը Սուչավայի եկեղեցու համար: Անջեյ Ժեմբան լուսաբանում է նաև Լեհաստանում հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի աշխատանքների սկիզբը:

Wirtualny Świat Polskich Ormian