Լույս է տեսել «Լեհահայեր» ամսագրի հերթական՝ 9-րդ համարը, Անդժեյ Ա. Ժիեմբայի խմբագրությամբ։

Մարչին Լուկաշ Մաևսկին համարը բացում է Զամոշչում հայկական ծխական համայնքի մետրիկաներին նվիրված հոդվածով։ Հայ բենեդիկտուհի Անտոնինա Գրժեգորզովիչուվնայի 1757 թվականի ձեռագիր երգարանի մասին գրում է Անդժեյ Ա․ Ժիեմբան։ Հրապարակված հոդվածների շարքում կհանդիպենք՝ մինչ Լվովից Լեհաստանի նոր սահմաններ գաղթելը լատինական և հայ բենեդիկտուհիներին, նրանց փոխհարաբերություններին ու համակեցությանը նվիրված հոդվածներ` Ուրշուլա Օսոսկոյի հեղինակությամբ:

Տոմաշ Քշիժովսկին ուսումնասիրել է արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի հավաքածուի հին տպագրությունները, իսկ երկրորդ նյութում անդրադարձել է 1930-ականներին Լեհաստանում սլավոնա-հայ-կաթոլիկ եկեղեցական միություն ստեղծելու ծրագրերի թեմային: Էվա Շեմենեց-Գոլաշը ուսումնասիրել է պրոֆեսոր Էդվարդ Տրիյարսկու գիտական նվաճումները հայ-կիպչակերեն լեզվի ուսումնասիրության տեսանկյունից: Սրանք, իհարկե, այս հետաքրքիր ամսագրում պարունակվող բոլոր նյութերը չեն:

Wirtualny Świat Polskich Ormian