Historia Armenii w trzech tomachԼեհաստանում Հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի կողմից հրատարակվել է Մովսես Խորենացու «Հայաստանի պատմությունը երեք գրքերով» հերթական՝ արդեն չորրորդ հատորը Գրադարան «Լեհահայեր» շարքից։ Այն Հայաստանի պատմության համար կարևոր աղբյուրի թարգմանությունն է։ Թարգմանությունն արվել է դոկտոր Ստանիսլավ Ուլաշեկի (Գդանի համալսարան) կողմից պրոֆ․ Գագիկ Սարգսյանի «Հայոց պատմության» ռուսերեն հրատարակությունից։ Լրացուցիչ ծանոթագրություններով, մեկնաբանություններով, նախաբանով և ինդեքսներով այն հարստացրել է պրոֆեսոր Անդժեյ Պիսովիչը (Յագելոնյան համալսարան)։ Շապիկը մշակել է Մոնիկա Զոլոտենկան։ Հատորի հրատարակմանը նպաստել է ԼՀՄՈՒԿ խորհրդի անդամ Զբիգնև Մանուգևիչի առատաձեռն դրամաշնորհը։ Ինչպես նախորդ հատորները, այս հատորը նույնպես հրատարակվել է Կրակովի ակադեմիական գրախանութի կողմից, որտեղ և կարելի է գնել այն։
Մովսես Խորենացին միջնադարյան Հայաստանի պատմիչ է։ Ինչ վերաբերում է նրա կենսագրությանը, ապա պատմաբանների շրջանում կան վեճեր։ Ոմանք անհիմն կարծում են, որ նա ապրել է 8-9-րդ դարերի սահմանագծին։ Նա ինքն իրեն ներկայացնում է որպես 4-րդ դարի վերջի և 5-րդ դարերի սկզբի Հայոց եկեղեցու երկու նշանավոր գործիչների՝ հայոց գրերի հեղինակ Սուրբ Մեսրոպը Մաշտոցի և Սուրբ Գրիգորի Լուսավորչի շառավիղ Սուրբ Սահակ Մեծ Կաթողիկոսի աշակերտ։ Վերջիններս Եփեսոսի տիեզերական ժողովից հետո (431 թ.) նրան ուղարկել են՝ ճանապարհորդելու Երուսաղեմի, Ալեքսանդրիայի, Կոստանդնուպոլսի և Հռոմի քրիստոնեության կարևորագույն կենտրոններով։ Վերադարձից հետո զբաղվել է տարբեր երկերի հայերեն թարգմանությամբ, իսկ ծերության տարիներին գրել է Հայաստանի պատմությունը հնագույն, առասպելական ժամանակներից մինչև 5-րդ դարի առաջին կեսը։ Նա հիմնվել է հայկական աղբյուրների, քրիստոնեական այլ աշխատությունների, Նինվեի արխիվների և անտիկ գրողների ստեղծագործությունների վրա։ Գրել է ի փառս Բագրատունիների տոհմի, բայց նախևառաջ՝ իր հայրենիքը՝ Հայաստանը փառաբանելու համար։ Հայաստանի պատմությունը կապել է Իսրայելի ժողովրդի և ամենահեռավոր Արևելյան քաղաքակրթության պատմության հետ։ Հրապարակումը նախատեսված է, ինչպես կարդում ենք ներածությունում․ «բոլոր լեհերի համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանով, նրա բազմադարյա պատմությամբ, հին քրիստոնեական ավանդույթով և հնագույն գրականությամբ։
Ավելին՝ Լեհաստանի հայկական մշակույթի հետազոտությունների կենտրոնի կայքում։

Wirtualny Świat Polskich Ormian