NIEZAPOMINAJKA24 ապրիլի 1915 թ.

Հայ բնակչության սպանդը սկսվեց 1915 թ. ապրիլի 24-ին, երբ հայ մտավորականության ներկայացուցիչների մեծ մասը ձերբակալվեց և սպանվեց: Հաջորդ քայլը հայ համայնքի վերաբնակեցումն էր Թուրքիայի շրջաններից դեպի Միջագետք և Սիրիա. տափաստանների և անապատների միջով շաբաթներ ձգվող քայլերթ, որի ընթացքում տեղահանվածները սպանվեցին, թալանվեցին և խոշտանգվեցին: Ընդհանուր առմամբ, կյանքից զրկվեց ավելի քան մեկ միլիոն հայ: Մինչ օրս Թուրքիան հրաժարվում է այդ զանգվածային սպանությունները ճանաչել որպես ցեղասպանություն:
Ապրիլի 23-ին, ժամը 20:00-ին, TVP Historia ալիքով ցուցադրվեց այս թեմային նվիրված ֆիլմ, որը հասանելի է համացանցում հետևյալ հղումով. ludobojstwo-ormian

Ludobójstwo_OrmianՀայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ հայր պրոֆ.
Յուզեֆ Նաումովիչը
մեզ ուղարկեց հետևյալ հաղորդագրությունը.
Կոչ եմ անում ապրիլի 24-ին հատուկ ձևով նշել Հայոց ցեղասպանության հիշատակի օրը:
Այս տարի մենք չենք կարող, ինչպես ամեն տարի, հավաքվել Լեհաստանի տարբեր քաղաքների (Կրակով, Վրոցլավ, Գդանսկ, Վարշավա և այլն) խաչքարերի մոտ՝ միասին աղոթելու, ծաղիկներ դնելու, զոհերին հարգանքի տուրք մատուցելու: Չենք կարող քայլել քաղաքների փողոցներով` հայկական պաստառներով և դրոշներով, հիշատակի երթերով, որպեսզի անընդհատ հիշեցնենք այս ողբերգության մասին: Այնուամենայնիվ, կարող ենք այս հիշողությունը պահպանել անհատապես կամ ընտանիքներում:
Կարող ենք նաև աղոթել այս սպանդի զոհերի, խաղաղության, ինչպես նաև աղոթել հայ սուրբ նահատակների համար:
Ուզում եմ հիշեցնել, որ ունենք հայ սուրբ նահատակներ.

  • 2001 թ-ին Վատիկանում Հովհաննես Պողոս Երկրորդը սրբադրել է թուրքական Մարդինի հայ կաթողիկե արքեպիսկոպոս Իգնացի Մալոյանին, ով նահատակվել է՝ դատապարտվելով, սարսափելի կերպով խոշտանգվելով, բայց հրաժարվելով կրոնափոխվել և իսլամ ընդունել: 1915 թվականի հունիսի 11-ին գնդակահարվելուց առաջ, նա մերժել է իր կյանքը փրկելու առաջարկը՝ հավատը մերժելու գնով:
  • 2015-ի օգոստոսին սրբադրվել է սիրիացի կաթոլիկ եպիսկոպոս Ֆլավիան Միքայել Մելկին, ով սպանվել է 1915-ի օգոստոսի 29-ին հայերի և ասորիների ցեղասպանության ժամանակ՝ կրոնափոխվելուց հրաժարվելու համար: Սրբադրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Լիբանանում, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի անունից արարողությունը գլխավորում էր կարդինալ Անջելո Ամատոն:
  • 2015 թ-ի ապրիլին 23-ին Հայ Առաքելական Եկեղեցին սրբացրեց 20-րդ դարասկզբի ցեղասպանության զոհերին՝ նրանց ճանաչելով որպես նահատակներ: Նահատակների թվով, սա համարվում է ամենամեծ սրբադասումը քրիստոնեության պատմության մեջ (1.5 միլիոն նահատակ): Ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցի նախօրեին, Էջմիածնում սրբադասումը կատարեցին երկու հայ կաթողիկոսներ՝ Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն, Հռոմի Կաթոլիկ ու Հայ Կաթողիկե Եկեղեցիների ներկայացուցիչների և այլ դավանանքների ներկայացուցիչների ներկայությամբ:
    Նոր սրբերի հիշատակման օրն առաքելական ծիսական օրացույցում նշանակվել է ապրիլի 24-ը, որպես «Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի ոգեկոչման օր, որոնք ընկան հանուն իրենց հավատքի և հայրենիքի»:

Թող խորհրդանշական անմոռուկը` մանուշակագույն, նաև կապույտ, նշան դառնան ողբերգության հիշատակի և միևնույն ժամանակ քաջության, փառքի և հավատքի` 1915-1917 թթ. հայ նահատակների համար, ովքեր զոհվեցին իրենց հայրենիքի և քրիստոնեական հավատքի համար:
Ապրիլի 24-ին ես անհատապես աղոթելու եմ Հայկական պուրակում գտնվող խաչքարի մոտ (Վարշավա – Սադիբա),
ինչպես նաև Աստծո նախախնամության տաճարի բակում գտնվող խաչքարի մոտ (Վարշավա -Վիլանուվ)։
Հայր Յուզեֆ Նաումովիչ

Wirtualny Świat Polskich Ormian