Msza św. w rocznicę odsłonięcia tablicy abpa J. T. Teodorowicza w archikatedrze św. Jana Chrzciciela

2019 թվականի փետրվարի 9-ին լրացավ լեհական սեյմում արքեպիսկոպոս Յուզեֆ Թեոդորովիչի հիշարժան ճառ-քարոզի 100-ամյակը: Այս իրադարձության ոգեկոչման համար Վարշավայի մայր եկեղեցում բացվեց մի հուշատախտակ, իսկ Հայ Կաթողիկե թեմի առաջնորդ՝ կարդինալ Կազիմիր Նիչն օծեց այն:

2020 թվականի փետրվարի 16-ին Վարշավայի մայր եկեղեցում նշեցինք այդ հուշատախտակի բացման և օրհնման առաջին տարեդարձը: Տաճարի գրական մատուռում պրոֆ. Յուզեֆ Նաումովիչը մատուցեց Հայ կաթողիկե ծիսակարգով սուրբ պատարագ: Իր քարոզում նա հիշեցրեց արքեպիսկոպոս Յ. Թեոդորովիչի վաստակը Լեհաստանի անկախության վերականգնման գործում, ինչի համար վերջինս պայքարում էր Վիեննայի Լորդերի պալատում, Վատիկանում, Եվրոպայում: Յ. Թեոդորովիչը հայ էր, բայց ամենից առաջ՝ մեծ հայրենասեր էր, որը պայքարում էր Սիլեզիայի, Պոզնանի լեհականացման համար: Նա մեծ հռետոր էր, մեծ աստվածաբան և հիանալի քարոզիչ, և նրան, որպես Պոդլասկե շրջանի պատգամավորի, առաջարկվեց ճառ-քարոզ կարդալ 1919 թ. փետրվարի 9-ի պատարագի ժամանակ՝ Օրենսդիր Սեյմի առաջին նստաշրջանից մեկ օր առաջ: Յուզեֆ Նաումովիչը հիշեցրեց նաև այս քարոզի արձագանքների մասին. ժամանակակից մամուլը արքեպիսկոպոս Թեոդորովիչին ներկայացնում էր որպես առաջին լեհ քարոզիչ: Հիշեցրեց արքեպիսկոպոսի աճյունի ճակատագրի մասին, որն, իր կամքի համաձայն, թաղված է 20 թվականի մարտերի հերոսների շարքերում՝ Լվովի արծիվների գերեզմանատանը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, վախենալով պղծումից, արքեպիսկոպոսի աճյունի մոխիրը թաքցվել էր Լիչակովսկի գերեզմանատան դամբարանում: Անհրաժեշտ էին բարդ և երկարամյա դիվանագիտական ջանքեր, որպեսզի, վերջապես, 2011 թվականին մոխիրն իր նախնական ամփոփման վայր հասցվեր: Տեր Յուզեֆ Նաումովիչը շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր ներգրավված են եղել այս բարդ գործում: Նա առաջարկեց հաջորդ տարի՝ 2021 թվականի հունիսին, արքեպիսկոպոս Յ. Թեոդորովիչի վերստին հուղարկավորման 10-ամյակի կապակցությամբ, ուխտագնացություն կազմակերպել դեպի Լվով՝ այս տարեդարձը նշելու: Վերջում պատարագի մասնակիցները մոտեցան հուշատախտակին, որտեղ արտասանեցինք «Հայր մերը», երգեցինք «Բոժե ցոշ Պոլսկը…» (լեհ.՝ Boże coś Polskę…), իսկ Յ. Նաումովիչը օրհնեց բոլորին: Այս պատարագը, որին մասնակցում էին շատ հավատացյալներ, ոչ միայն կաթոլիկ հայեր, անշուշտ մեր հիշողության մեջ կմնա երկար ժամանակ:

Wirtualny Świat Polskich Ormian