ՀԲԸՄ Եվրոպայի տնօրեն Նիկոլաս Տավիտյանը նկարագրում է «GORIZ» ծրագիրը հետևյալ կերպ. «Ինչպես ցույց են տվել Հայաստանում վերջին իրադարձությունները, պատմությունը մշակման փուլում է, իսկ հայերը կարող են օրինակ հանդիսանալ համաշխարհային բեմում` ինչպես համարձակ ազգ, որն ինքն է ձևավորում իր ապագան: (…) Հայ ժողովրդին անհրաժեշտ է հմուտ առաջնորդների նոր սերունդ, որպեսզի միասին դիմակայեն նոր մարտահրավերներին (…)»: Տավիտյանը նշում է, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է իր ներդրումն ունենալ համայն հայության համար: Ծրագիրը նախատեսված է 15 արական և 15 իգական սեռի ներկայացուցիչներից կազմված խմբի համար, ովքեր կմեկնարկեն Առաջնորդության զարգացման վեցամյա ուղևորությունը: Այս ուղևորությունը բաղկացած կլինի դասախոսություններից, փորձարարական սեմինարներից և սոցիալական կապվածությանը վերաբերվող դասընթացներից: Որպես «GORIZ» ծրագրի մի մաս, ՀԲԸՄ Եվրոպան կազմակերպում է «Առաջնորդիր ինքդ քեզ, այլոց և կազմակերպություններին» խորագրով բաց ուղիղ վեբինարը, որը տեղի կունենա 2020 թ. հուլիսի 4-ին, ժամը 15:00-ին.
Գրանցումը՝ www.leadership.am կայքում: Առցանց սեմինարը կվարի «Accenture»-ի գլխավոր տնօրեն Արմեն Հովհաննեսովը: Միջոցառման հղումը՝ https://www.facebook.com/events/626986528173120/

Wirtualny Świat Polskich Ormian