Երեկ՝ 2023 թվականի մարտի 11-ին, մեր ցուցադրությամբ ուղեկցելու իր առաջին քայլերը արեց Օլգան (նկարում առաջինը՝ աջից): Նա հիանալի աշխատանք կատարեց՝ որպես դեբյուտ:

Կային մարդիկ, ովքեր ուշադիր ուսումնասիրում էին յուրաքանչյուր մանրուք: Մեր մուլտիմեդիայի շնորհիվ պատմական լուսանկարում նրանք դիտեցին Կամենեց Պոդոլսկիի եկեղեցու խորանը, իսկ այնտեղ այն նկարը, որը գտնվում է մեր ցուցադրությունում։ Ծանոթացան նաև այս եկեղեցու Տիրամոր կերպարի պատմությանը, որը ներկայացրել է նաև Յոզեֆ Բրանդտը 1870թ.-ին իր «Հայկական Աստվածածին» նկարում (ունենք այս պատկերի իրական չափերով պատճենը): Մյուս հյուրերին հատկապես հետաքրքրում էին մեր, ինչպես նաև Լեհաստանի հայկական մշակույթի հետազոտությունների կենտրոնի և Հայկական մշակութային ընկերության հրապարակումները: Մեծ հաճույքով շրջեցինք աշակերտուհի Մարիաննայի (և նրա մայրիկի) հետ, ով իր դպրոցի համար պրեզենտացիա է պատրաստում լեհահայերի մասին: Հրավիրել ենք արդեն նրա դասարանին, և ամբողջ դպրոցին, դիտելու մեր ցուցադրությունը։ Բոլորին կոչ էինք անում ներկա գտնվել մեր հայկական պատարագներին և այցելել մեզ Թանգարանների գիշերը՝  2023 թվականի մայիսի 13-ին: Այդժամ, բացի ցուցահանդես այցելելուց, հնարավոր կլինի շրջել մեր զբոսավարների հետ։

Այցելուներից ոմանք մեզ հետ պայմանավորվել են հեռախոսով, ինչը և Ձեզ ենք առաջարկում անել․ հեռ.՝ 502 421 944։ Աշխատում ենք ամեն շաբաթ օր՝ 14:00-17:00-ը, բայց միշտ սիրով կարող ենք պայմանավորվել:

Հիմնադրամի աշխատակազմ

Wirtualny Świat Polskich Ormian