Այս տարվանից Հիմնադրամում շատ փոփոխություններ են սպասվում, հրաժարվում ենք նախկին բանկի ծառայություններից, մեր ակտուալ հաշվեհամարն է միայն՝
BNP Paribas բանկում բացված հաշվեհամարը, որին կարող եք փոխանցել դրամական հատկացումներ կանոնադրական նպատակներով.
35 1600 1462 1890 8960 3000 0001
Մյուս լուրջ փոփոխությունն այն է, որ գործունեության 15-րդ տարում Հիմնադրամը գործելու է այլ հասցեում, մենք տեղափոխվում ենք նոր տարածք, որը համապատասխանում է մեր կարիքներին և ակնկալիքներին:
Մեր նոր հասցեն է՝ փող. Շվենտոյերսկա 12, 00-236 Վարշավա, այն զբոսաշրջային երթուղիներին շատ մոտ է՝ Նովե Միաստո, Ֆրետի փողոցից ընդամենը 150 մ հեռավորությամբ:

Mapka_Swietojerska
Տարածքը գտնվում է առաջին հարկում՝ մուտքն անմիջապես փողոցից է: Մեր տրամադրության տակ գտնվող տարածքը թույլ կտա այն մասամբ հատկացնել մեր թանգարանային և արխիվային հավաքածուների հանրային ցուցադրմանը: Այս հիանալի ծրագրերի իրականացումը կախված է դրա համար անհրաժեշտ միջոցների ձեռքբերումից։ Մենք լավատես ենք և հուսով ենք, որ ամեն ինչ հաջող կընթանա ու մի քանի ամիս անց կկարողանանք հյուրընկալել՝ մեր ընկերներին, աջակիցներին, մեր հավաքածուներով հետաքրքրված հյուրերին և Վարշավա այցելող զբոսաշրջիկներին:

Wirtualny Świat Polskich Ormian