TVPGdansk_panoramaGdansk_min_J_Selin
Անցյալ տարվա հունիսի 2-ին հրդեհ էր բռնկվել Սբ. Պողոս և Պետրոս եկեղեցու ձեղնահարկում: Բարեբախտաբար, կրակը չէր հասել եկեղեցու հիմնական մաս, սակայն լրջորեն վնասել էր տանիքի արևելյան հատվածը: Գդանսկի ամենահին եկեղեցիներին անհապաղ վերանորոգման կարիք ուներ: Օգնության եկան Գդանսկի իշխանությունները և Մշակույթի և ազգային ժառանգության նախարարությունը: Ներկայումս վերանորոգումն ավարտվում է, և ինչպես հաղորդվել է TV Gdańsk-ի «Պանորամա» հաղորդաշարի սեպտեմբերի 26-ի թողարկմանը, եկեղեցի էր այցելել Մշակույթի և ազգային ժառանգության փոխնախարար Յարոսլավ Սելինը, որն այս ցավալի դեպքից անմիջապես հետո տեղում էր նախարար Պիոտր Գլինսկու հետ միասին:
TVP3 Gdańsk կայքում հայտնված նյութի վերնագիրն է՝ «Սբ. Պողոս և Պետրոս եկեղեցին հրդեհից հետո վերգտնում է իր փայլը»:

Wirtualny Świat Polskich Ormian