Ekspozycja muzealna w siedzibie Fundacji, ul. Świętojerska 12

w soboty 14:00-17:00
wkrótce również w niedziele
grupy na telefon: 502 421 944

Armenian exhibition at the Foundation, Świętojerska 12

on Saturdays 2 p.m. – 5 p.m.
soon also on Sundays
groups – call please:
502 421 944

Թանգարանային ցուցադրություն հիմնադրամի գլխավոր գրասենյակում

շաբաթ օրերին՝ 14:00-17:00
շուտով նաև կիրակի օրերին խմբային
այցելությունների համար
զանգահարել 502 421 944

Thesaurus Armenorum – skarbnica ormian

Thesaurus Armenorum - Skarbnica Ormian Pod takim tytułem, przez ostatni rok, realizowaliśmy projekt wyposażania naszej nowej siedziby z dotacji Ministerstwa Kultury i Dziedzictwa Narodowego. W ramach tego projektu nasze Archiwum otrzymało profesjonalne regały i...

Հայազգի գիտնականը դարձել է բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակիր Լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը երեք գրքերով»

Լեհաստանում Հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի կողմից հրատարակվել է Մովսես Խորենացու «Հայաստանի պատմությունը երեք գրքերով» հերթական՝ արդեն չորրորդ հատորը Գրադարան «Լեհահայեր» շարքից։ Այն Հայաստանի պատմության համար կարևոր աղբյուրի թարգմանությունն է։...

Հայազգի գիտնականը դարձել է բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակիր

Արդեմ Պատապուտյանը եւ Դեյվիդ Ջուլիուսը դարձել են բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ: Մրցանակը նրանք ստացել են «ջերմաստիճանային և սենսորային ռեցեպտորների հայտնաբերման» համար: Հայազգի Արդեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան և նյարդակենսաբան է «Scripps...

«ԿՈՎԿԱՍ՝ ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ, ԱՊԱԳԱ» գիտաժողով՝ 21-22 հոկտեմբերի 2021 թ․

Ժեշովի համալսարանը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են կովկասյան խնդիրներով հրավիրում է Ժեշով «ԿՈՎԿԱՍ՝ ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ, ԱՊԱԳԱ» խորագրով 10-րդ միջազգային գիտաժողովին, որը կանցկացվի 2021 թ․ հոկտեմբերի 21-22-ը։ Գիտաժողովը միջդիսցիպլինար է և ընդգրկում է հնագույնից մինչև...

ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՌԱՖԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԸ ԿԱԹՈԼԻԿ ՀԱՅԵՐԻ ԿԻԼԻԿԻԱՅԻ ՆՈՐ ԿԱԹՈՂԻԿՈՍ-ՊԱՏՐԻԱՐՔ

2021 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի համար Հայ կաթողիկե եկեղեցու նախկին օրդինարիուշ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Սուրբ Սինոդի կողմից ընտրվեց Հայ կաթողիկե եկեղեցու նոր կաթողիկոս-պատրիարք և ընդունեց Ռաֆայել Պետրոս XXI...

«Ավետիսի» հերթական 48-րդ համարը՝ Աշուն 2021

Լույս է տեսել «Ավետիսի» 48-րդ համարը՝ 2021 թ․ աշուն: Խմբագրական խոսքում կարդում ենք․ Սիրելի՛ ընթերցողներ Սեպտեմբերի 27-ին, մեկ տարի է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղում հայկական դիրքերի վրա և սկսվեց 44-օրյա պատերազմը, որին զոհ գնաց առնվազն...

«Լեհահայեր» գիտական ամսագրի 7-րդ համարը

Լեհաստանում հայկական մշակույթի հետազոտությունների կենտրոնի կողմից հրատարակվել է «Լեհահայեր» հայագիտական լրագրի 7-րդ համարը, խմբագիր՝ Անդժեյ Ա. Ժիեմբա: Համարն ընդգրկում է հետևյալ հոդվածները. - Մարչին Լուկաշ Մայեվսկու «Հայերը Զամոշչում՝ քաղաքի գոյության առաջին երեք...

Հայ կաթողիկե եկեղեցու ծիսակարգով Լվովի արքեպիսկոպոսության մասին հրատարակությունը պարգևատրվել է

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Przegląd Wschodni»-ի մրցանակաբաշխության հանձնաժողովի որոշմամբ«Տեղական աշխատանքներ» անվանակարգում 2020 թ. մրցանակը շնորհվել է «Հայ կաթողիկե ծիսակարգով Լվովի արքեպիսկոպոսությունը 1902-1938 թթ․» գրքին, հեղինակ՝ Թոմաշ Քշիժովսկի։ Այս հրաշալի լուրը...

Լույս է տեսել «Ավետիսի» 46-րդ

Լույս է տեսել «Ավետիսի» 46-րդ գարնանային համարը Խմբագրական խոսքում կարդում ենք. Հարգելի ընթերցողներ, Պատերազմն Արցախում ավարտվեց նոյեմբերյան զինադադարով, բայց ոչ բոլորն են ընդունում դրա դրույթները: Բողոքի ցույցերը Հայաստանում շարունակվում են մինչ օրս, իսկ ցուցարարներն...

Լեհաստանը Հայաստանին մարդասիրական օգնություն է տրամադրում Նախարարների խորհրդի նախագահի գրասենյակի,

Արտաքին գործերի և Ազգային պաշտպանության նախարարությունների, Ռազմավարական պաշարների պետական գործակալության համատեղ ջանքերի շնորհիվ ապրիլի 15-ին Կրակովի Բալիցե օդանավակայանից օդանավ մեկնեց Հայաստան՝ տանելով մարդասիրական օգնություն: Այդ մասին տեղեկացրեց Արտաքին գործերի...

Հիմնարկութեան մասին

Լեհահայոց Մշակոյթի և Ժառանգութեան հիմնարկութեան հիմնադիրը Լեհաստանի հայ կաթողիկե դավանութեան հաւատացեալների օրդինարիուսն է: Ներկայումս այդ պաշտօնը զբաղեցնում է Նորին Սրբազնութիւն կարդինալ Կաժիմիեժ Նիչը:

Մեր հետաքրքրութեան առարկան հայագիտական նիւթերն են, որոնք առնչվում են լեհահայոց պատմութեանը

hնատիպ գրքեր
ձեռագրեր
լուսանկարներ
եկեղեցական հանդերձ
եկեղեցական սպասք
նկարներ
սարքաւորումներ եւ յուշաիրեր

Լեհահայոց հետ առնչվող հայագիտական իրերը`
• վերականգնում ենք
• քարտագրում ենք
• թվայնացնում ենք լուսանկարներ եւ փաստաթղթեր
• նոյնականացնում ենք հին լուսանկարներ
• հաւաքագրում ենք
• ընդունում ենք որպես աւանդ
• արդեն տնօրինում ենք աւելի քան 2000 իր ( հնատիպ գրքեր, ձեռագրեր, եկեղեցական հանդերձ եւ եկեղեցական սպասք, նկարներ)
• գնում ենք
• ընդունում ենք որպես նուէր

Դրամական նուիրատուութիւնները կարելի է փոխանցել հետեւեալ հաշուեհամարին; PL 45 2130 0004 2001 0367 3696 0001 (Volkswagen Bank Direct, SWIFT: VOWAPLP1)

Լեհահայոց Մշակոյթի և Ժառանգութեան հիմնարկութիւնը ստեղծուել է 2006 թ. ապրիլ 7-ին Լեհաստանի կաթողիկե եկեղեցու հայ դավանութեան օրդինարիուս, Լեհաստանի Պրիմաս կարդինալ Յոզեֆ Գլեմպի որոշման համաձայն:

Հիմնարկութեան առանցքային գաղափարն այն է, որ հայերը կազմել են եւ կկազմեն Լեհաստանի պատմութեան ու մշակոյթի կարեւոր մասը:

Մեր հետաքրքրութեան առարկա են հանդիսանում հայագիտական նիւթերը, որոնք առնչվում են լեհահայոց պատմութեանը` հնատիպ գրքեր,ձեռագրեր,լուսանկարներ, եկեղեցական հանդերձ, նկարներ, եկեղեցական սպասք, սարքաւորումներ եւ հուշաիրեր: Լեհահայոց հետ առնչուող հայագիտական իրերը վերականգնում ենք, քարտագրում, թվայնացնում լուսանկարներն ու փաստաթղթերը,նոյնականացնում ենք հին լուսանկարներ, նաև հաւաքագրում ենք, այսինքն` ընդունում ենք որպես աւանդ, ինչպես նաև նախատեսում ենք գնել:

Մեր հաւաքածոն ներառում է աւելի քան 1700 իր, այդ թվում `1387 գիրք եւ ձեռագիր` հրատարակուած մինչեւ 1945 թ.:Բաղկացած է հնատիպ գրքերից, գրքերից`հրատարակուած 1800 թ. հետո, ձեռագիր նիւթերից, ամսագրերից, փաստաթղթերից եւ լուսանկարներից: Առանձին իրերի վիճակը խիստ տարբեր է` շատ լաւից մինչև շատ վատ:

Հնատիպ գրքերի հավաքածուն ներառում է`
• 16-րդ դարի 20 հատոր գիրք
• 17-րդ դարի 90 հատոր գիրք
• 39 վնասուած հատոր` առանց տիտղոսաթերթի, որոնք պահանջում են մատենագիտական ուսումնասիրութիւն:

Ձեռագրերը գլխաւորապէս եկեղեցական կառոյցներից են, մասնաւորապէս Արեւելեան Կրեսների հայկական ծխական մի շարք համայնքների դիւանատների գործունեութեան թղթաբանութիւն` սկսած 18-րդ դարից մինչեւ 20-րդ դար: Այն ներառում է ծխական մատեաններ` (ծննդեան, մկրտութեան, ամուսնութեան եւ մահուան) Ստանիսլաւից, Լիսցայից, Լվովից, Կուտիից, Կոլոմիայից, Սնեատինից, Տիշմենիցայից եւ Հորոդենկայից: Ծխական ամենահին մատեանը (ծննդեան) Ստանիսլաւից է` ամենավաղ գրութեամբ, որը թուագրվում է 1703 թ.: Ծխական նոյն համայնքներից, նաեւ Չեռնովեցից նոյնպէսպահպանւել են մատեաններ, ինչպես օրինակ`արձանագրութիւնների գրառման, գալիք միջոցառումների, սբ. Պատարագների մատուցման պատվերների գրանցման գիրքը եւ այլն:

Սոյն հաւաքածոն շատ հետաքրքիր նիւթ է կենսագրական բնոյթի, ծագումնաբանական եւ ժողովրդագրական ուսումնասիրութիւնների համար: Հայալեզու գրքերի եւ ձեռագրերի հաւաքածոն ներառում է 204 կտոր գիրք եւ ձեռագիր` հրատարակուած մինչև 1945 թ.: Ձեռագրերի մեջ գերակշռում են յատկապէս պաշտամունքային բնոյթի գրքեր` Պատարագամատոյցներ, Աւետարաններ, Սաղոսարաններ, Տօնացոյցներ եւ Հոգեհանգստեան պաշտօններ:

Փաստաթղթերի յաւաքածոն ներառում է 465 թղթապանակ տարբեր բնոյթի չկարգավորուած փաստաթղթեր: Դրանց թվում հայ արքեպիսկոպոս Յոզեֆ Թէոֆիլ Թէոդորովիչի թողած հարուստ ժառանգութիւնն է: Այն բաղկացած է ձեռագիր քարոզներից, տպագրուած աշխատանքների էսքիզներից եւ նշումներից, յօդուածների հատուածներից, անձնական և պաշտօնական բնոյթի (այդ թուում Վարշավայի նուիրակութեան) թղթակցութիւնից, արքեպիսկոպոսի գործունէութեանը վերաբերող մամուլի կտրածոներից:

Հաւաքածոն ներառում է, ի թիվս այլի, փաստաթղթեր` մինչպատերազմեան գոյքի, այցեքարտերի եւ հայկական պարահանդէսների հրաւիրատոմսերի, Գալիցիայի ընտրութիւնների հետ կապուած նիւթեր, Ստանիսլաւից դատական արձանագրութիւնների քաղուածքներ, դեղատան գոյքացուցակ եւ այլն: Այսպիսով գործ ունենք տարաբնոյթ փաստաթղթերի հետ, որոնք կարիք ունեն կանոնակարգման, անվտանգութեան երաշխաւորման եւ մշակման:

Անկասկած, հաւաքածոի ամենաարժէքաւոր նիւթը մագաղաթե փաստաթուղթն է, որտեղ Լեհաստանի արքա Վլադիսլաւ Յագելլոն 1388 թ. հաստատում է դեռևս 1367 թ. Լվովում Կաժիմիեժ Մեծի կողմից հայ արքեպիսկոպոս Գրիգորին Լվովում եպիսկոպոսութիւն հաստատելու իրավունքը: Ջանք ենք գործադրում ձեռք բերելու Սկեւռայի 12-րդ դարի Աւետարանի նոյնահանութիւնը:

www.dziedzictwo.ormianie.pl կայքը ֆինանսաւորվում է Ներքին գործերի եւ վարչարարութեան նախարարութեան կողմից տրամադրուած դրամաշնորհի միջոցներով:

Wirtualny Świat Polskich Ormian