Przeglad_Wsch«Przegląd Wschodni» եռամսյա լրագրի 2-րդ թողարկման մեջ (58-րդ համար) կարող ենք գտնել Մարչին Տիշկայի տեքստը՝ Ստանիսլավովի Հայ Կաթողիկե ծխական համայնքի գործունեության մասին: Հոդվածի ամբողջական վերնագիրն է. «Կործանումից առաջ. Ստանիսլավովի Հայ Կաթողիկե ծխական եկեղեցու գոյության վերջին տարիները»: Մարչին Տիշկան, հիմնվելով նաև Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամում առկա փաստաթղթերի վրա, խոսում է ծխական կյանքի ամենակարևոր իրադարձությունների մասին, ուրվագծում է նրա կերպարը անկախության վերջին տարիներին և բռնազավթման տարիներին: Հաղորդում է տեղեկություններ մշտական ծառայությունների մասին, ինչպես նաև ծիսական օրացույցի հետ կապված տոնակատարությունների մասին: Նա մեջբերում է խոշոր իրադարձությունների մասին ռեպորտաժներ, ներառյալ 1937 թ.-ին «Գթասիրտ Տիրամոր» պատկերի պսակումից, որը եզակի տոնակատարություն էր Ստանիսլավովի ծխական հանայնքի և ընդհանրապես քաղաքի կյանքում: Հրապարակված տեքստից տեղեկանում ենք, թե ինչպես են բռնազավթման տարիներն ազդել գործունեության բռնի կրճատման վրա, որը հիմնականում սահմանափակվել է աղերսներով և պատարագներով ՝ «երջանիկ վերադարձի համար …»: Հեղինակը մատնանշում է տեղում գործող հովիվների հսկայական նվիրվածությունը՝ չնայած դժվարություններին, որոնք առաջացել են ողբերգական ժամանակների հետ կապված:
«Przegląd Wschodni» լրագրի նույն համարում Դարիուշ Մաչյակը պատրաստել է 2016-2018 թթ. ամենակարևոր իրադարձությունների ժամանակագրությունը, որոնք տեղի էին ունեցել Լեհաստանի տարբեր քաղաքներում, և վերաբերում էին Կազիմիր Մեծի կողմից 1367 թ-ին լեհահայերին արտոնության տրամադրման 650-ամյակի տոնակատարություններին:

Wirtualny Świat Polskich Ormian