Հարգելի ընթերցողներ,
Ցավոք, մենք արդեն վարժվել ենք, որ «Ավետիսի» առաջին էջում տագնապով պետք է նայենք հայ-ադրբեջանական սահմանից եկած լուրերին։ Այս անգամ դա պայմանավորված է «Լաչինի միջանցքի» անխղճորեն շրջափակմանը, որն անխուսափելիորեն հանգեցնում է հումանիտար աղետի Արցախում։ Այս համարում ներկայացնում ենք լեհահայերի գործողությունները՝ մեծացնելու միջազգային հանրության ճնշումը Բաքվի կառավարության վրա՝ կատարելու 44-օրյա պատերազմից հետո կնքված համաձայնագիրը, որը երաշխավորում է մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը Հայաստանի և Արցախի Հանրապետության միջև։
Այս դրամատիկ համատեքստում և Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ճշմարտությունը միշտ ի հայտ կգա» հոդվածը (էջ 3), որն անդրադառնում է հայերի հետքերի և հիշողության պահպանման առանցքային հարցերին։
Ձեզ ենք ներկայացնում նաև երկու արտասովոր պատմություն նախնիների մասին: Առաջին պատմությունը վերջերս Լեհաստան այցելած հայոց պատմության և մշակույթի ականավոր հետազոտող Կլոդ Մութաֆյանի հետ հարցազրույցն է, որտեղ անձնական թեմաները միահյուսված են հայ ազգի և պետության մեծ պատմության հետ։ Երկրորդը անցյալ տարի մահացած Ստանիսլավ Նափի հիշողություններն են, որոնք մեզ տանում են նախապատերազմական Կուտի։
Ինչպես միշտ, մեր էջերում փորձել ենք նաև ներկայացնել Լեհաստանում հայ համայնքի կյանքի հարստությունը:
Վերջում, սիրելի ընթերցողներ, ընդունեք ջերմ մաղթանքներ գալիք Սուրբ Զատիկի կապակցությամբ։ Թող դրանք դառնան Աստծո և այլ մարդկանց հետ կենարար հանդիպման ժամանակներ:

https://awedis.ormianie.pl/?idw=524

Wirtualny Świat Polskich Ormian