Մեր հրապարակումները
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:
Արքեպիսկոպոս Ադրիան Գալբասը՝ արևելյան ծիսակարգի կաթոլիկների նոր հովիվ
Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը արքեպս. Ադրիան Գալբասին նշանակել է Լեհաստանում բնակվող Արևելյան ծիսակարգի կաթողիկե Եկեղեցիների հավատացյալների նոր օրդինարիոս, այդ թվում՝ Հայ Կաթողիկե Եկեղեցու հավատացյալների առաջնորդ։ Այդ մասին այսօր կեսօրին հայտնել է Լեհաստանում Առաքելական Նունցիատուրան։
Արքեպս. Ադրիան Գալբասը կստանձնի այն հավատացյալների հոգևոր առաջնորդի դերը, ովքեր պատկանում են Արևելյան կաթողիկե Եկեղեցիներին և բնակվում են Լեհաստանում, սակայն չունեն սեփական եկեղեցական կառավարման կառուցվածք։
Բացի հռոմեական կաթողիկե Եկեղեցուց, որն ունի Լեհաստանում կայուն և զարգացած կառույց (արքեպիսկոպոսություններ և թեմեր), երկրում ապրում են նաև այլ Արևելյան ծիսակարգի կաթողիկե եկեղեցիների հավատացյալներ։ Դրանք Եկեղեցիներ են, որոնք ծագում են արևելյան ավանդույթներից, սակայն լիակատար միության մեջ են Հռոմի Պապի հետ։ Նրանց շարքում են, օրինակ, հայ կաթողիկէները, հունական կաթողիկէները (հռոմեա-կաթոլիկներ), մարոնիները և ղպտիները։ Այս Եկեղեցիները տարբերվում են լատինական Եկեղեցուց իրենց լիտուրգիական ավանդությամբ, կանոնական կարգապահությամբ (կարգավորվում են «Արևելյան կաթողիկե Եկեղեցիների կանոնների ժողովածուով») և աստվածաբանական տերմինաբանության որոշ յուրահատկություններով։ Չպետք է նրանց շփոթել ուղղափառ Եկեղեցիների հետ, քանի որ նրանք ճանաչում են Հռոմի Պապի գերիշխանությունը՝ միաժամանակ պահպանելով արևելյան ավանդույթները։
Արքեպս. Ադրիան Գալբասը կստանձնի նաև Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի հոգևոր հովվապետի դերը։ Հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին՝ Լեհաստանում Արևելյան ծիսակարգի կաթողիկեների օրդինարիոս, Վարշավայի արքեպիսկոպոս, հիշատակելի կարդինալ Յուզեֆ Գլեմպի նախաձեռնությամբ։ Մինչ այս տարվա սկիզբը Հիմնադրամի հոգևոր հովվապետը եղել է արքեպս. կարդինալ Կազիմեժ Նիչը, ում Հիմնադրամը խորին երախտագիտություն է հայտնում տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության և հոգածության համար։
Ավելին՝ https://archwwa.pl/aktualnosci/abp-galbas-mianowany-nowym-ordynariuszem-wiernych-obrzadkow-wschodnich-w-polsce-2/
լուս.՝ Յակուբ Շիմչուկ
«ԱՎԵՏԻՍ» եռամսյա հանդեսի 62-րդ համար
Սիրելի ընթերցողներ,
Առջևում է Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցը։ Օսմանյան կայսրությունում 1915 թ. ապրիլի 24-ին բռնություն էր սկսվել, երբ Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին և դաժանաբար սպանվեցին հայկական մտավորականության 2345 ներկայացուցիչներ։ Այդ բռնությունները շարունակվեցին տարիներ շարունակ՝ խլելով մեկուկես միլիոն անմեղ հայերի կյանք։ Արդեն անցել է ավելի քան մեկ դար այդ խայտառակ հանցագործությունից, սակայն հայերը մինչ օրս ստիպված են պայքարել ճշմարտության և արդարության համար։ Եվ այդ պայքարում նրանք չափազանց կարիք ունեն դաշնակիցների։
Լեհաստանի Հանրապետությունը դեռ 20 տարի առաջ՝ Սեյմի հատուկ բանաձևով, պաշտոնապես ճանաչեց Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը որպես ցեղասպանություն՝ ընդգծելով, որ դրա դատապարտումը «ամբողջ մարդկության բարոյական պարտքն է»։ Մեր այս թողարկման էջերում մարշալ Մարեկ Յուրեկը պատմում է այդ պատմական բանաձևի նախապատրաստման ընթացքի և դրա արձագանքների մասին։
Այս համարում մենք հիշում ենք նաև Բոգդան Գեմբարսկու կերպարը, ով դեռ կես դար առաջ հանդես էր գալիս թուրքական կողմից 1915 թ. հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման օգտին։ Իր այս գործունեության համար նա վաստակեց հայ ժողովրդի երախտագիտությունը, որի խորհրդանիշը՝ խաչքարը, տեղադրված է նրա գերեզմանին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի նվիրատվությամբ։
Հատկապես հրավիրում ենք ձեզ ծանոթանալ թուրք-հայկական հարաբերությունների միջնադարից հասած պատմությանը, որոնք իրենց սկզբից իսկ նշանավորված էին սելջուկյան նվաճողների դաժանությամբ։ Սակայն, ինչպես հիշեցնում է իր հոդվածում Վիտոլդ Ռեպետովիչը, այդ հարաբերություններն ունեցել են նաև իրենց լուսավոր էջերը։
Այս տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մոտ է ժամանակային առումով մի քանի օր առաջ նշվող Սուրբ Զատկին։ Թող այս բացառիկ պահը մեզ օգնի՝ հավատով նայելու հայ ժողովրդի տառապալից պատմությանը՝ հիշելով, որ խաչը հարության սկիզբն է։
Խմբագրություն
www.awedis.ormianie.pl
Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի միջոցառումները Վարշավայում
Այս տարի Լեհաստանի մայրաքաղաքում հայկական փոքրամասնության համայնքը Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցը նշեց պատշաճ կերպով։ Տարբեր կազմակերպությունների պատրաստած միջոցառումները շարունակվեցին երեք օր։ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մեկնարկը տրվեց ապրիլի 23-ին՝ չորեքշաբթի օրը, Վարշավայի Սուրբ Երրորդության ավետարանական եկեղեցում կազմակերպված համերգով, որը կազմակերպել էր Հայ-լեհական հասարակական կոմիտեն։
Համերգ Սուրբ Երրորդության եկեղեցում
Համերգից առաջ ելույթ ունեցան՝ Լեհաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականության ներկայացուցիչ՝ Մարկոս եպիսկոպոսը, Հայաստանի Հանրապետության դեսպանն Լեհաստանում՝ գերաշնորհ Ալեքսանդր Արզումանյանը, ինչպես նաև համերգի կազմակերպիչ, Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ՝ Հրաչյա Բոյաջյանը։ Ծրագրում հնչեցին Կոմիտասի, Մեսրոպ Մաշտոցի, Արամ Բաբաջանյանի, Հենրիկ Գորեցկու և ժամանակակից հայկական երաժշտության գործեր։ Դրանք կատարվեցին Գրիգոր Առաքելյանի (Հայաստան) ղեկավարած Սիլեզիայի կամերային նվագախմբի և «Resonans con tutti» երգչախմբի կողմից՝ Արլենա և Վալդեմար Գալյազկների պատրաստությամբ։ Գրիգոր Առաքելյանի՝ Մեսրոպ Մաշտոցի տեքստերով կոմպոզիցիան արժանացավ մեծարանքի խոսքերի։
Գիտաժողով Վարշավայի համալսարանում
Ապրիլի 24-ին՝ Եղեռնի տարելիցի երկրորդ օրը, Լեհաստանի Հայ երիտասարդության կազմակերպությունը կազմակերպեց գիտաժողով՝ «Armenian Genocide Remembrance Day» խորագրով։ Կազմակերպությունը միավորում է Վարշավայում սովորող հայ ուսանողներին։ Գիտաժողովում անցկացվեցին թեմատիկ քննարկումներ՝ պատմաբանների, լրագրողների ու ակտիվիստների մասնակցությամբ։ Բանախոսությունները կենտրոնացած էին Եղեռնի վերաբերյալ միջազգային ընկալումների, պատմագիտական և մեդիա դիտարկումների շուրջ։ Հիշատակվեց նաև Լեհաստանի Սեյմի 20 տարի առաջ ընդունած բանաձևը, որով Լեհաստանը պաշտոնապես ճանաչեց 1915 թ․ կոտորածները որպես ցեղասպանություն։
Էկումենիկ աղոթք Հայկական հրապարակում
Գիտաժողովից հետո մասնակիցները ուղևորվեցին Վարշավայի Հայկական պուրակ, որտեղ ելույթ ունեցավ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը՝ ընդգծելով պատմական հիշողության և ժողովուրդների երկխոսության կարևորությունը։ Այնուհետև տեղի ունեցավ էկումենիկ աղոթք՝ զոհերի հիշատակին՝ Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայր Մինաս Հախվերդյանի և Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ, պրոֆեսոր Հովսեփ Նաումովիչի գլխավորությամբ։ Միջոցառման հետագա հատվածում տարբեր հաստատությունների, խորհրդարանական խմբերի և հասարակական կազմակերպությունների պատվիրակությունները ծաղկեպսակներ դրեցին ու ծաղիկներ խոնարհեցին, վառվեցին խաչի տեսքով դասավորված մոմեր։
Ապրիլի 25-ը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների արդեն երրորդ օրն էր։ Այս օրը կազմակերպված միջոցառումներն անցկացվեցին Վարշավայի մետրոպոլիտ արքեպիսկոպոս Ադրիան Գալբասի պատվավոր հովանու ներքո։ Նա Լեհաստանում հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդն է։ Սակայն այդ օրը գերաշնորհը չէր կարող մասնակցել միջոցառումներին, քանի որ գտնվում էր Հռոմում՝ Սրբազան Հայր Ֆրանցիսկոս Պապի հուղարկավորությանը։
Քննարկում «Հայոց ցեղասպանությունը աշխարհի հայացքով»՝ Վարշավայի Արքեպիսկոպոսական նստավայրում
Ապրիլի 25-ին, ժամը 16։30-ին, Վարշավայի Միոդովա փողոցում՝ Մետրոպոլիտական Կուրիայի շենքում, կայացավ «Հայոց ցեղասպանությունը աշխարհի հայացքով» խորագրով քննարկում՝ նվիրված Լեհաստանի Հանրապետության Սեյմի՝ ցեղասպանությունը դատապարտող պատմական բանաձևի 20-ամյակին։ Միջոցառումն իրականացվել էր Գլիվիցեի Տ. Հոգեշնորհ արքեպիսկոպոս Հովսեփ Թեոդորովիչի անվան Լեհաստանի Հայերի Միության նախաձեռնությամբ։
Պատվավոր հյուրի կարգավիճակով միջոցառմանը ներկա էր Գերաշնորհ Ռաֆալ Մարկովսկի եպիսկոպոսը։ Քննարկման մասնակիցներն էին՝ Հայ կաթոլիկների հոգևոր հովիվ, պրոֆեսոր Հովսեփ Նաումովիչը, Լեհաստանի Սեյմի նախկին նախագահ և հիշյալ բանաձևի համահեղինակ Մարեկ Յուրեկը, Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, գիտնական և հրապարակախոս դոկտոր Վիտոլդ Ռեպետովիչը, ինչպես նաև Լեհահայոց Մշակույթի և Ժառանգության Հիմնադրամի համահիմնադիր և նախկին նախագահ Յան Աբգարովիչը։ Քննարկումը վարում էր ճանաչված լրագրող Քշիշտոֆ Զիեմեցը։
Միջոցառման ավարտին պրոֆ. Հովսեփ Նաումովիչը Հայոց ցեղասպանության նահատակների հոգու հանգստության համար աղոթք կատարեց։
Վարշավայի Ֆրետի փողոցի Հայկական նրբանցքում բացվեց «Հայերը – Բաքու – 1905» ցուցահնադեսը
Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումների շրջանակում այդ օրը, ժամը 18:30-ին, տեղի ունեցավ «Հայերը – Բաքու – 1905» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը պատրաստել էր Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը։ 1915 թվականի իրադարձությունները հայ ժողովրդի բնաջնջման սկիզբը չէին․ ողբերգական դեպքերը տեղի էին ունենում դեռևս 19-րդ դարի վերջերից։ Այդ վայրագությունների դրսևորումներից էր 1905 թ․ Բաքվում հայերի մի քանի օր տևած ջարդերը, որոնք կազմակերպել էին կովկասյան մուսուլման թաթարները, որ հետագայում ադրբեջանցիներ կոչվեցին։
Լեհահայ ընտանիքներից մեկը՝ Ստանիսլավ և Զոֆյա Լուկաշևիչները, 19-րդ դարի վերջում հեռացել էին Ավստրո-Հունգարական կայսրությունից և հաստատվել Բաքվում, որը հայտնի էր որպես «նավթի էլդորադո»։ Մի քանի օր տևած անկարգությունները և հայ բնակչության կոտորածը խոր հետք էին թողել նրանց հիշողության մեջ։ Տարիներ անց հեռանալով Բաքվից՝ նրանք իրենց հետ տարել էին այդ իրադարձությունները վկայող լուսանկարները։ Մի քանի տարի առաջ Լուկաշևիչների ծոռնուհին այդ նյութերը հանձնել էր Հիմնադրամի արխիվին։ Այս նվերին շնորհիվ՝ Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը, 1905 թվականի ջարդերի 120-րդ տարելիցի կապակցությամբ, կազմակերպել է բացօթյա ցուցահանդես՝ «Հայերը – Բաքու – 1905» խորագրով։

Występ sopranistki Hasmik Baghdasaryan-Dolukhanyan podczas koncertu w kościele św. Jacka w Warszawie, fot. Skarbnica Polskich Ormian
Հայ կաթողիկէ պատարագ Սբ Հակոբ եկեղեցում
Ցուցահանդեսից հետո մասնակիցները ներկա գտնվեցին Հայ Կաթողիկե պատարագին, որը մատուցեց պրոֆ․ Հովսեփ Նաումովիչը՝ Սբ Հակոբ եկեղեցում։ Աղոթեցինք 1,5 մլն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար։ Քարոզում հիշատակվեց Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի 2015 թ․ Պատարագը Սբ Պետրոսի տաճարում, ինչպես նաև նահատակ Իգնատիոս Մալոյանի կերպարը։ Հիշատակվեց նաև Եղեռնի նահատակների սրբադասումը՝ Առաքելական Եկեղեցու կողմից։
Օրվա վերջին միջոցառումը հայկական երաժշտության համերգն էր՝ կազմակերպված «ՆՈՒՌ» մշակութային նախաձեռնությունների ինստիտուտի կողմից։ Ելույթ ունեցան Հայաստանից հրավիրված հրաշալի երգչուհի Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը (սոպրանո), Նելլի Մարտիրոսյանը (դուդուկ) և ջութակահարուհի Քրիստինե Հարությունյանը
Թանգարանների գիշերը Լեհահայերի Գանձարանում
2025 թ․ մայիսի 17-ը… իսկապես բացառիկ օր էր։
Շաբաթօրյա հանդիպումը սկսվեց Սուրբ Պատարագով Լազենկովսկա փողոցում՝ Հայաստանից ժամանած բացառիկ հյուրի՝ երգիչ Արամ Գաբաղչուրյանի մասնակցությամբ։ Նրա ձայնային ներկայությունը պատարագի ընթացքում դարձավ անմոռանալի պահ մեզ համար։ Սուրբ Պատարագից հետո Արամ Գաբաղչուրյանը Կոմիտասի երեք երգերով մեզ ուրախություն պարգևեց։ Հանդիպման ավարտին միասին լուսանկարվեցինք։
Չնայած վատ՝ անձրևոտ եղանակին՝ Թանգարանների գիշերն սկսվեց ժամը 18:00-ին։ Այդ նույն ժամին Սուրբ Աննայի եկեղեցու մոտից սկսվեց զբոսանք հայկական հետքով։ Նույն ժամանակահատվածում մեր հիմնադրամի գրասենյակ սկսեցին այցելել բազմաթիվ հյուրեր։ Հատկապես ուրախալի էր Լեհաստանի Հայ երիտասարդության կազմակերպության բազմաթիվ անդամների ներկայությունը։ Նրանք հայկական պարեր էին սովորեցնում, ինչը մեծ ուշադրության արժանացավ, ուստի երիտասարդները մեծ ոգևորությամբ շարունակեցին պարել։ Սկզբում՝ դրսում, իսկ արդեն ժամը 22:00-ից հետո՝ ներսում, երբ հյուրերը, Նարեկ սարկավագի առաջնորդությամբ, պարում էին հիմնադրամի ցուցասրահի կենտրոնական վիտրինի շուրջ։ Հայկական մեղեդիները և պարերը արժանացան մեծ խանդավառության՝ ուրախություն պարգևելով բոլոր ներկաներին։
Բացի այցելուներին ցուցասրահով ուղեկցելուց և պարային ներկայացումներից՝ կայացավ նաև շատ հետաքրքիր միջոցառում։ Մեզ այցելեց մեր ամենաթանկարժեք՝ պատարագային զգեստների հավաքածուի երկու կոնսերվատորներից մեկը։ Նրա պատմածը՝ հագուստների ծագման, հատկապես՝ գործվածքների պատրաստման մասին, որոնցից այդ զգեստները կարվել են, բոլորիս համար հիացական էին։ Ներկաները բազմաթիվ հարցեր էին տալիս՝ օրինակ՝ ինչպես են պատրաստվում ոսկե և արծաթե թելերն ու նուրբ ասեղնագործությունները, որոնք հաճախ հանդիպում են այդ գործվածքներում։ Պատմությունը՝ 300 տարի առաջ ձեռքով նախշազարդ «վելյուր» գործելու մասին, ուղղակի ապշեցնող էր։
Տեսականորեն գիշերային ծրագիրը պիտի ավարտվեր կեսգիշերին, բայց չստացվեց։ Վերջին այցելուներն հեռացան կեսգիշերից բավական ուշ։ Ամփոփելով՝ կարելի է ասել՝ դա բացառիկ շաբաթ էր՝ լի ոգեշնչող իրադարձություններով։ Այցելուների գոհունակությունն ու բարձր գնահատականը մեզ հսկայական խթան է տալիս շարունակելու մեր աշխատանքը։
Հեղինակ՝ ՄՕՏ, լուս․՝ Վլադիսլավ Դենցա
- Opowieść o zabytkowych wschodnich tkaninach był niezwykle ciekawy
Լույս է տեսել «Ավետիս»-ի 60-րդ համարը
10 հոկտեմբերի, 2024թ
Խմբագրական խոսքում կարդում ենք․
Հարգելի ընթերցողներ․
«Ավետիս»-ի այս հրատարակության առաջին էջում, Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիայի և այնտեղից հայ բնակչության մեծ արտագաղթի տարելիցից կարճ ժամանակ անց, վերադառնում ենք հայկական հուշարձանների խնդրին, որոնց ճակատագիրն ադրբեջանական կառավարման օրոք մնում է, մեղմ ասած, անորոշ։ Իսկ այդ ամենը Վարշավայում բացված «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսի շնորհիվ։ Ցուցահանդեսը ևս մեկ ձայն է ի պաշտպանություն ժառանգության, որը ոչ միայն հայկական կամ քրիստոնեական է, այլ միանշանակ համաշխարհային:
Այնպես է պատահել, որ այս անգամ մեր էջերը լի են ցուցահանդեսներով։ Բայց դա ամենևին չի նշանակում միատարրություն: Այլ ինչպես ինքներդ կհամոզվեք, ուղղակի կոսմոպոլիտիկ է։ Ի վերջո, հայկական հետքերը կարելի է գտնել Ֆրանսիայի ծովափին, Արգենտինայի սրտում, Ուկրաինայի արևելքում և մոտակա Պլոնսկում…
Հրավիրում ենք այս հետաքրքրաշարժ ճամփորդությանը «Ավետիս»-ի հետ: Հաճելի ընթերցում։
Ուղղում․ «Ավետիս»-ի 60-րդ համարի տպագիր տարբերակում «Կարևոր հասցեներ և հեռախոսահամարներ» բաժնում ներկայացրել ենք Կառավարության և ազգային և էթնիկ փոքրամասնությունների միացյալ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցչի հնացած տվյալները։ Պետք է լինի՝ Հրաչյա Բոյաջյան; e-mail: sekretariat.ormianie@gmail.com.Անկեղծորեն ներողություն ենք խնդրում այս թերացման համար:
Ներբեռնեք pdf այստեղ՝: www.awedis.ormianie.pl
Խմբագրություն
Ֆայլ ներբեռնելու համար
Բացվել է «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը
4 հոկտեմբերի, 2024թ․
Բացվել է«Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» ցուցահանդեսը, որը Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամը կազմակերպել է ֆրանսիական «L’Œuvre d’Orient» կազմակերպության հետ համատեղ, և որը նվիրված է Մեծ Հայքի պատմական մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված հայկական մշակութային ժառանգությանը:
Ցուցահանդեսը բացվել է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին Վարշավայի Հայր Յան Տվարդովսկու պուրակում Վարշավայի մետրոպոլիտ-արքեպիսկոպոս և Լեհաստանի հայ կաթոլիկների հոգևոր առաջնորդ կարդինալ Կաժիմիեժ Նիչի կողմից՝ օժանդակ եպիսկոպոս, պրոֆ․ եպիսկոպոս Միխալ Յանոխայի ուղեկցությամբ։ Ցուցահանդեսը կներկայացվի մինչև 2024 թվականի հոկտեմբերի 18-ը։ Ելույթներով հանդես եկան՝ Լեհաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, Վարշավայի օժանդակ եպիսկոպոս պրոֆ․ եպիսկոպոս Միխալ Յանոխան, «L’Œuvre d’Orient» ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներն, ի դեմս նախագահ Ժան-Իվ Տոլոտի և Ֆրանսիայի Օրինարիատի խորհրդի անդամ հայր Ժան-Մարի Հյումոյի, Լեհաստանում «L’Œuvre d’Orient»-ի ներկայացուցիչ Միկոլայ Մուրկոչինսկին և Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի նախագահ Մարիա Օհանովիչ-Տարասյուկը՝ շնորհակալություն հայտնելով ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին ցուցահանդեսը հասանելի դարձնելու համար։ Հարգարժան հյուրերի թվում էին` Յանուշ Բոդզոնը՝ Վարշավայի Մետրոպոլիտար Կուրիայի կանցլերը, Լեհահայոց մշակույթի և ժառանգության Հիմնադրամի ընկերներն ու համակիրները: Ցուցահանդեսի բացումից հետո ներկաները հրավիրվեցին Վարշավայի Պատմության հանդիպման տուն, որտեղ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատմության և ժամանակակից ողբերգական ճակատագրի վերաբերյալ դասախոսություններ կարդացին Հայաստանում Լեհաստանի Հանրապետության նախկին դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին և Լեհաստանում հայ կաթոլիկների հոգևոր հովիվ պրոֆ․ Յուզեֆ Նաումովիչը: Հայկական հյուրասիրությունից հետո «L’Œuvre d’Orient»-ի հյուրերն այցելեցին Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կենտրոնական գրասենյակ, որտեղ ծանոթացան Լեհահայերի գանձարանի հավաքածուներին:
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում պարոն Միկոլայ Մուրկոչինսկուն՝ այս բացառիկ գեղեցիկ ցուցահանդեսը Փարիզից, որտեղ այն նախկինում ցուցադրվել էր, Վարշավա տեղափոխելու նախաձեռնողին, ով նաև մասնակցել է դրա ստեղծմանը, բացի այդ, նա թարգմանել է ֆրանսերեն տեքստերը:
Այս իրադարձության մասին մանրամասն զեկույցը կհրապարակվի հայկական «Ավետիս» ամսագրում։ Ցուցահանդեսին ներկայացվել են պատմական շինություններ՝ շենքեր, եկեղեցիներ, վանքեր և խաչքարեր։ Այն ցույց է տալիս գրեթե երկու հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի կրոնական և մշակութային ժառանգությունը, որն այժմ ոչնչացվում է ադրբեջանական ագրեսիայի պատճառով:
լուս․՝ Արմեն Արտվիխ և Վլադիսլավ Դենցա
Յան Ենդժեյևիչի օրը Պլոնսկում
1 հոկտեմբերի, 2024
Սեպտեմբերի 30-ը Պլոնսկում նվիրված է եղել բժիշկ, օդերևութաբան և ականավոր աստղագետ, Պլոնսկի բնակիչ Յան Ենդժեյևիչի (1835-1887) հիշատակին: Այդ օրը տեղի ունեցավ Յան Ենդժեյևիչի անվան 12-րդ գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը՝ գիտության և տեխնիկայի պատմության մասին լավագույն լեհալեզու գրքի համար, որը կազմակերպվել էր Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի հետ համատեղ: Բացի 2023 թվականի հաղթողների ելույթներից (Պլոնսկի քաղաքային խորհրդի կողմից ֆինանսավորվող մրցանակին է արժանացել Փշեմիսլավ Դոմինասը՝ «Կենտրոնական անդրանդյան երկաթուղի Կալաո — Լիմա — Լա Օրոյա․ լեհ ինժեներ Էռնեստ Մալինովսկու ստեղծագործությունը» գրքի համար), տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված աստղագիտական հետազոտություններում արհեստական բանականության կիրառմանը։ Պլոնսկի քաղաքապետ Անդժեյ Պետրասիկի և բազմաթիվ դպրոցական երիտասարդների հետ միասին ծաղիկներ դրվեցին և մոմեր վառվեցին Յան Ենդժեյևիչի շիրիմին: Այնուհետև բացվեց Տիտուս Բժոզովսկու հեղինակած հմայիչ որմնանկարը (երկու շենքերի վրա, Գրունվալդսկա 28 և 35)՝ ի հիշատակ Յան Ենդժեյևիչի։ Աշակերտները ներկայացրեցին բեմադրություն՝ անդրադառնալով աստղագիտությանը, քաղաքի հերոսին և նրա հրեա բնակիչների ողբերգական ճակատագրին։ Պլոնսկի պլանետարիումը և աստղադիտարանը ցուցադրեցին այնտեղ առկա ութ ֆիլմերից (երկուսը 3D ձևաչափով) մեկը, այնուհետև Ադամ Դերջիկովսկին (լուսանկարում) Պլոնսկի Յան Ենդժեյևիչի անվ․ աստղագիտության սիրահարների շրջանակից, Պլանետարիումի համակարգողն ու այդ օրվա բոլոր տոնակատարությունների համակազմակերպիչը, աստղադիտարանի գմբեթի տակ գտնվող աստղադիտակի միջոցով ցուցադրեց արևի բծերը:
Յան Ենդժեյևիչի մասին հիշատակվելու է Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կողմից կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունում, որտեղ կներկայացվեն Ենդժեյովիչ- Ենդժեյևիչ ընտանիքի տարբեր գործիչներ։ Ցուցահանդեսի բացումը պլանավորված է 2024 թվականի նոյեմբերի 24-ին: Սրտանց հրավիրում ենք: Մոնիկա Ագոպսովիչ
Մոշորո ընտանիքին նվիրված ցուցահանդեսը բացվել է 5 սեպտեմբերի, 2024
Մոշորո ընտանիքին նվիրված ցուցահանդեսը մեծ խնամքով մշակվել է Ազգային հիշողության ինստիտուտի կողմից՝ ռեժիսոր Մաժենա Կրուկի ղեկավարությամբ «Հիշողությամբ լի արխիվ» նախագծի շրջանակներում: Հետաքրքիր ցուցանմուշները լրացվում է Յարոսլավ Կլապուտի հոյակապ ձևակերպմամբ։ Վարշավայում այս եզակի միջոցառմանը մասնակցում էին Մոշորոների ընտանիքի երեք սերունդներ, հիմնականում Արգենտինայից՝ Անտոնի, Բարտլոմիեյ եղբայրների գլխավորությամբ, և Լեհաստանում բնակվող հայր Ստեֆան Մոշորո-Դոմբրովսկին: Ողջույնի խոսքով հանդես եկավ Ազգային հիշողության ինստիտուտի նախագահ դոկտոր Կարոլ Նավրոցկին, հյուրընկալող՝ Անկախության թանգարանի տնօրեն դոկտոր Թադեուշ Սկոչեկը, Լեհաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպան Ալիսիա Իրենե Ֆալկովսկին և ցուցահանդեսի գլխավոր համադրող Մաժենա Կրուկը, ով վերջում շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի ստեղծման գործում ներգրավվածներին, այդ թվում Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամին՝ Լեհահայերի արխիվից նյութեր տրամադրելու համար:
Լսեցինք նաեւ ընտանիքի ներկայացուցչի՝ Արգենտինայում Լեհաստանի պատվավոր հյուպատոս Բարտլոմեյ Մոշորոյի անչափ հուզիչ խոսքը լեհերենով և իսպաներենով՝ Արգենտինայից ժամանած մեծաթիվ ընտանիքի համար:
Կար նաև գեղարվեստական մաս․ կարող էինք լսել ընտանիքի լվովյան արմատներին անդրադարձող երաժշտական ստեղծագործություններ, մինչև Աստոր Պիացոլլայի տանգոյի արգենտինական հնչյունները։ Այնուհետև տեղի ունեցավ ցուցահանդես տանող դռան կոլեկտիվ բացումը: Անչափ հետաքրքիր ցուցահանդեսի, բաղկացած բազմաթիվ ընտանեկան հուշանվերներից, այդ թվում՝ ընտանիքի կողմից Ազգային հիշողության ինստիտուտին նվիրաբերվածները, որը ցույց է տալիս ընտանիքի արտասովոր, երբեմն ողբերգական ճակատագիրը, լեհականության ու ավանդույթների պահպանումը, որոնք արժանի են ամենաբարձր ճանաչմանը։ Արժե այցելել այս ցուցահանդեսը:
Երեկվա միջոցառումը շարունակվում է այսօր Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կենտրոնակայանում։ Մոշորո ընտանիքի ներկայացուցիչներն այցելել են Լեհահայերի գանձարան և մեծ հետաքրքրությամբ ծանոթացել թանգարանային ցուցադրությանը։ Հարցեր հնչեցին պատմության, գաղթի, լեհահայերի կողմից հայոց լեզվի պահպանման հետ կապված մանրամասների մասին։ Մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնավոր հուշանվերներով լի ժամանակավոր ցուցադրությունը։ Այն այնքանով էր մոտ մեր հյուրերին, որ նրանց ընտանիքի անդամները գնացել են մեր հերոս Զաքարիա Գրեգորովիչի ճանապարհով:
tekst i zdjęcia: mot
«Ավետիս»-ի 59-րդ համարն այժմ հասանելի է
Հարգելի ընթերցողներ․
Հիշողության ու ճշմարտության համար մշտական պայքարը դարձել է «Ավետիս»-ի այս թողարկման թեման։ Բացում ենք այն երկու ցուցահանդեսների մասին տեղեկություններով՝ «Քրիստոնեական ժառանգությունը Ադրբեջանի բազմամշակութային ինքնության մեջ» ցուցահանդեսի, որը խեղաթյուրում է պատմությունն ու ներկան, ինչպես գրում է Վիտոլդ Ռեպետովիչը մեր էջերում, և «Լեռնային Ղարաբաղ (Արցախ)՝ վտանգված ժառանգություն», որը ցույց է տալիս հայկական հետքերը ջնջելու շարունակական գործընթացը: Մշտական մանիպուլյացիաների պայմաններում այս հարցում հայերի ձայնը պետք է բարձր լինի և հստակ ցույց տա, թե որտեղ է ճշմարտությունը, որտեղ՝ սուտը։
Պետք է բարձրաձայնենք նաև, որ հայերը զոհ են դարձել երկու ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում 109 տարի առաջ կազմակերպված հակահայկական արշավին և, ինչի մասին ավելի քիչ է խոսվում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վոլինի-Գալիցիայի ոճրագործությանը, որը ծրագրել և իրականացրել է ՈւՀԲ-ն։ Հաջորդ էջերում ներկայացնում ենք զեկույցներ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման օրվա միջոցառումներից, որոնք տեղի են ունենում Լեհաստանում գտնվող խաչքարերի մոտ, և Օբորնիկի Շլոնսկիեի գերեզմանատան եզակի արարողությունից, որտեղ շիրիմներից մեկին հող է դրվել 1944 թվականի գարնանը Կուտիի սպանությունների զոհ դարձած երկու քույրերի՝ Յանինա Ռոզալիայի և Ստանիսլավա Պուդլոի գերեզմանից։ Դրան նախորդում են այդ օրերի ցնցող վկայությունները։
Դժվար պատմություն ու ներկա, որ նշանավորվեց ցավով ու կորստով, իսկ միաժամանակ որքան կյանք կա հայ համայնքում: Մեր էջերում ներայացնում ենք միշտ հյուրընկալ Հայկական տունը, որտեղ մեծ շուքով նշվում է նշանավոր, թեև, ցավոք, Լեհաստանում քիչ հայտնի հայ նկարիչ Արշիլ Գորկու տարին, ում կյանքը նույնպես նշանավորվել է ցեղասպանության խավար ժամանակներով։
Ձեզ թողնելով այս երբեմն դժվար, բայց, հուսով ենք, հետաքրքիր ընթերցանությունը, մաղթում ենք խաղաղ արձակուրդ:
«Ավետիսի» ամենաթարմ թողարկումը կարելի է ներբեռնել այստեղ։
Ներբեռնեք pdf այստեղ՝ www.awedis.ormianie.pl
Խմբագրություն
Պատմության հետ հանդիպման տուն Լեհահայոց գանձարանում
Ինչպես ամեն շաբաթ օր, Լեհահայոց գանձարանն իր դռներն էր բացել այցելուների առջև, սակայն հունիսի 15-ը առանձնահատուկ օր էր, քանի որ պարոն Թոմաշ Կուբա Կոզլովսկին Պատմության հետ հանդիպման տնից Լեհահայերի մշակույթի և ժառանգության հիմնադրամի կենտրոնակայան էր հրավիրել Պատմական զբոսանքների վաղեմի սիրահարների երկու խումբ՝ Պատմության հետ հանդիպման տնից Վարշավայի կրեսերի նախաձեռնության: Պատմության հետ հանդիպման գլխավոր թեման այս անգամ լեհահայերն էին։ Հիմնադրամի կողմից հրավիրված Հայկական գանձարանում հանդիպման հատուկ հյուրն էր Գդանսկի հայկական հյուսիսային ծխի քահանան և Ստանիսլավովի Տիրամոր հրաշագործ պատկերի խնամակալ Ցեզարի Աննուսևիչը։ Ստանիսլավովի Ողորմած Տիրամոր սրբավայրը գտնվում է Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցում, Գդանսկի Նա Ժաբիմ Կրուկու փողոցում: Կուբա Կոզլովսկու ծավալուն ներածությունից հետո հյուրերին նախ ցուցադրեցին թանգարանի ցուցադրությունը՝ Լեհահայերի գանձարանը, ապա, նստելով երկրորդ սենյակում, նրանք հնարավորություն ունեցան լսելու հայր Ցեզարի Աննուսևիչի պատմությունը Ստանիսլավովի հրաշագործ պատկերի ճակատագրի և Պետրոս և Պողոս եկեղեցու պատմության մասին: Սա վերջը չէր, քանի որ նրանք նաև հնարավորություն ունեցան դիտելու արխիվային կարճամետրաժ ֆիլմեր և լուսանկարներ պապական թագերով այս հրաշագործ պատկերի թագադրումից, որը տեղի է ունեցել 87 տարի առաջ՝ 1937 թվականի մայիսի 30-ին Ստանիսլավովում։ Հայր Աննուսևիչը մեր հյուրերին նվիրեց գրքույկներ և մեդալիոններ, որոնք Ստանիսլավովի վերջին ծխական քահանայի՝ վերապատվելի Կաժիմիեժ Ֆիլիպյակի ջանքերով փրկվեցին և 2-րդ համաշխարհային պատերազմից հետո հայտնվցին Գդանսկի եկեղեցում: Հյուրերը դիտեցին նաև մեր «Հիշողությունների ճամպրուկ. Զախարիաշ Գրեգորովիչ (1884-1961)» ժամանակավոր ցուցադրությունը։ Տարբեր մանրուքների վերաբերյալ հարցերը վերջ չունեին, հետաքրքրվողները ստացան Հին ու Նոր քաղաքում հայկական արահետով զբոսանքի քարտեզներ, Հին Պովոնզկի գերեզմանատան հատակագծերը՝ նշված հայկական շիրիմներով, և էջանիշեր՝ հայերեն այբուբենով։ Այս շաբաթ օրը չափազանց լարված էր, քանի որ առաջին հյուրերը եկան 11:00-ը դեռ չլարացած, իսկ վերջիններին հրաժեշտ տվեցինք ժամը 18:00-ի սահմաններում: Հուսով եմ, որ բոլորը գոհ ու տպավորություններով լեցուն հեռացան, շատերը խոստացան կրկին այցելել իրենց մտերիմների հետ։
մոտ․, լուս.՝ Մոնիկա Ագոպսովիչ, Վլադիսլավ Դենցա




















































