Klasztor na San LazzaroԸստ news.onet-ի, իտալուհի դոկտորանտ հնագետ Դալլ Արմելինան 2017 թ.-ին, Սուրբ Ղազար կղզի և Մխիթարյան միաբանության վանք իր շրջայցի ընթացքում, հավաքածուների մեջ նկատել է մի թուր, որն, իր կարծիքով, շատ ավելի հին է, քան նշված է եղել վերջինիս նկարագրության մեջ: Մանրամասն ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ հայ կոլեկցիոների կողմից 150 տարի առաջ վանականներին նվիրված թուրն ավելի քան 5000 տարեկան է և պատրաստվել է բրոնզե դարից առաջ, ինչը վկայում է խառնուրդը, որից պատրաստված է: Ըստ պահպանված փաստաթղթերի, թուրը գտնվել է Սև ծովի հարավ-արևելքում գտնվող Տրապիզոն քաղաքի մոտակայքում: Հետաքրքիր է, թե ինչ այլ անսովոր իրեր են թաքցնում հայկական վանքի հիանալի հավաքածուները: Այս սենսացիոն հայտնագործության մասին ավելին կարող եք կարդալ այստեղ. https://wiadomosci.onet.pl/swiat/wlochy-doktorantka-archeologii-odnalazla-miecz-sprzed-pieciu-tysiecy-lat/vxrp86x

Wirtualny Świat Polskich Ormian