Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) հայկական non-profit (շահույթ չհետապնդող) կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1906 թվականին Եգիպտոսի Կահիրե քաղաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի գալուստով ՀԲԸՄ-ի նստավայրը տեղափոխվեց Նյու Յորք: ՀԲԸՄ-ի եվրոպական գրասենյակը գտնվում է Բրյուսելում:
Վերջերս այս կազմակերպությունը հատկապես ակտիվ էր օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունի զոհերին օգնելու հարցում: Անցյալ ամիս Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունը խլեց բազմաթիվ անմեղ կանանց, տղամարդկանց և երեխաների կյանքեր, իսկ բազմաթիվ մարդիկ էլ վիրավորվեցին: Այն ոչնչացրեց բազմաթիվ բնակելի շենքեր, ինչպես նաև շատ ձեռնարկություններ: ՀԲԸՄ-ի երկարամյա փորձը՝ մարդասիրական օգնություն տրամադրելու գործում, օգնեց անհապաղ օգնություն կազմակերպել Լիբանանի համար, որտեղ, ինչպես գիտենք, ապրում է մեծ հայկական համայնք:
Ստեղծվեց ՀԲԸՄ 2020 Լիբանանի օգնության ֆոնդը՝ Հազարավորներին օգնելու համար: Աշխատակազմն ու կամավորներն աշխատում են շուրջօրյա ռեժիմով, առավելագույնս տուժած շրջաններում հազարավոր մարդկանց շտապ օգնություն ցույց տալու համար: Կամավորները մոբիլիզացվեցին և ստեղծվեցին առաջադրանքային խմբեր: Գործում էին նաև՝ թեժ գիծ, տան մաքրում, վերանորոգում, վնասի գնահատում, ֆինանսավորում, ավելի քան 500 տների վերակառուցում (վերակառուցումն արդեն սկսված է): Սննդամթերքով աջակցության ծրագրեր՝ ամսական սննդի պաշարներ ավելի քան 5000 հայերի համար և սննդամթերքի պատրաստում ՝ այլազգիներին (ոչ հայերին) օգնելու համար: Բժշկական օգնություն և խորհրդատվություն՝ հայերին և որոշ այլազգիներին բժշկական օգնություն ցուցաբերող կլինիկաներ, աջակցության ծրագրեր, երիտասարդների հոգեբանական խորհրդատվություն:
ՀԲԸՄ՝ վազք Լիբանանի համար
AGBU_bieg dla LibanuԼիբանանին օգնության ակցիայի շրջանակներում՝ ՀԲԸՄ-ն առաջարկել է նաև սույն թվի հոկտեմբերի 25-ին կազմակերպել 10 կմ գլոբալ վազք:
Այս միջոցառման հիմնական նախադրյալները հետևյալն են.
AGBU 10 K GLOBAL RUN (10 կմ համընդհանուր վազք)՝ ՄԱՐԿԵՏԻՆԳ ԵՎ ԳՈՎԱԶԴ
1-ին փուլ . Կադրերի հավաքագրման արշավ. սկսեք ձեռք բերել նվիրատվությունների անհատական ցանց
2-րդ փուլ . Նվիրատվություններ. տեղական նվիրատուներ, որոնք աջակցում են տեղական վազորդներն (fundraisers): Գործընկերները խրախուսում են իրենց վազորդներին՝ ակտիվորեն միջոցներ հայթայթել ամբողջ այդ ժամանակահատվածում և երկրաբգել իրենց ջանքերի համար: Գրանցված վազորդները (fundraisers) մասնակցում են 10 կմ վազքին և դրամահավաք արշավին՝ գրանցվելով առցանց և միանալով ՀԲԸՄ-ի թիմին:
ԴՐԱՄԱՀԱՎԱՔ. Վազորդները (fundraisers) ստեղծում են անձնական հանգանակության կայք և հրավիրում են ընկերներին, ընտանիքին և գործընկերներին՝ Լիբանանին օգնության համար նվիրաբերություն ստանալու համար: Տեղադրում են իրենց նվաճումների վերաբերյալ նորություններ, օգտագործում են այլ եղանակներ ավելի շատ նվիրատվություն ստանալու նպատակով և գովազդում իրենց անձնական և թիմային առաջընթացը:
ՎԱԶՔ. Վազորդներին առաջարկվում է 2020 թվականի հոկտեմբերին ինքնուրույն վազել /քայլել (քայլարշավ) իրենց տեմպով, աշխարհի որ կետում էլ որ լինեն:
Գործողության ավարտը. Հոկտեմբերի 25-ին, վազքի ավարտից հետո, հրավիրում ենք բոլորին մասնակցել արարողությանը:
Կազմակերպիչները առաջարկում են նաև լրատվամիջոցներում օգտագործել առաջարկվող հաղորդագրությունների այնպիսի տեքստեր, ինչպիսիք են.
Առաջարկ 1. Պետք է օգնենք միջոցներ հայթայթել Լիբանանի համար: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել: Քայլեք կամ վազեք: Գրանցվեք՝ կարիքավորներին օգնելու համար:
Առաջարկ 2. Օգնեք մեզ կերակրել առավել կարիքավորներին: Դուք կարող եք միջոցներ հայթայթել՝ միանալով 10կմ գլոբալ վազքինին: Դա հեշտ է՝ քայլեք կամ վազեք: Յուրաքանչյուրը կարող է մասնակցել:
Առաջարկ 3. Քայլեք կամ վազեք՝ Լիբանանին օգնության միջոցներ հայթայթելու համար: Կարող եք ինչ-որ բան փոխել՝ միանալով մեր 10 կմ գլոբալ վազքին:
Ինչ վերաբերում է միջոցառման ընթացքում օգտագործված պաստառներին կամ դրոշներին, կազմակերպիչներն առաջարկում են հատուկ գրաֆիկական լուծումներ, որոնք առկա են ՀԲԸՄ Բրյուսելի կայքում:
Ընդհանրապես, միջոցառումը մանրամասն նկարագրվում է ինտերնետում, և եթե պատրաստ եք մասնակցել, ապա պետք է ուղղորդվեք այնտեղ տեղադրված մանրամասն տեղեկատվությամբ:

Wirtualny Świat Polskich Ormian