Ekspozycja muzealna, Warszawa ul. Świętojerska 12

soboty i niedziele g. 15–18
grupy na telefon: 502 421 944

Armenian exhibition, Warsaw Świętojerska 12

Saturdays and Sundays 3–6 p.m.
groups – +48 502 421 944

Թանգարանային ցուցադրությունշ

շաբաթ և կիրակի օրերին՝ 15–18
այցելությունների համար
զանգահարել +48 502 421 944

ԼԵՀԱՀԱՅԵՐԻ ԳԱՆՁԱՐԱՆԸ

Հրավիրում ենք այցելել «ԼԵՀԱՀԱՅԵՐԻ ԳԱՆՁԱՐԱՆԸ» մշտական թանգարանային ցուցադրություն ամեն շաբաթ օր, ժամը 14:00-17:00, շուտով նաև կիրակի օրերին, Շվենտոյերսկա 12 հասցեում: 5-ից ավելի հոգուց բաղկացած խմբերը՝ ցանկացած օր, պայմանավովածությունը հեռախոսով. 502...

Մեր ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է վայելում

Երեկ՝ 2023 թվականի մարտի 11-ին, մեր ցուցադրությամբ ուղեկցելու իր առաջին քայլերը արեց Օլգան (նկարում առաջինը՝ աջից): Նա հիանալի աշխատանք կատարեց՝ որպես դեբյուտ: Կային մարդիկ, ովքեր ուշադիր ուսումնասիրում էին յուրաքանչյուր մանրուք: Մեր մուլտիմեդիայի շնորհիվ պատմական...

Անսովոր բացահայտում հին ծխական մատյանում…

Հերթական արխիվային նյութերն են փրկվել «Աջակցություն արխիվային գործունեությանը» մրցույթի շրջանակներում: Սկսենք ամփոփումներից: Առաջնագծում... բացահայտում Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամում: – նման գրառում է հայտնվել Պետական արխիվի կայքում...

«Լեհահայեր» ամսագրի նոր համարը

Լույս է տեսել «Լեհահայեր» ամսագրի հերթական՝ 9-րդ համարը, Անդժեյ Ա. Ժիեմբայի խմբագրությամբ։ Մարչին Լուկաշ Մաևսկին համարը բացում է Զամոշչում հայկական ծխական համայնքի մետրիկաներին նվիրված հոդվածով։ Հայ բենեդիկտուհի Անտոնինա Գրժեգորզովիչուվնայի 1757 թվականի ձեռագիր...

Հրապարակման առաջխաղացում՝ «Ասաներով կույսերը»…

Փետրվարի 25-ին Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ «Ասաներով կույսերը. Լվովի հայ բենեդիկտուհի վանամայրերի դիմանկարները. պատմություն, համատեքստեր, մեկնաբանություններ» հրապարակման հանդիսավոր առաջխաղացումը։ Իրենց...

«Ավետիսի» նոր՝ 54-րդ համարը։

Հարգելի ընթերցողներ, Ցավոք, մենք արդեն վարժվել ենք, որ «Ավետիսի» առաջին էջում տագնապով պետք է նայենք հայ-ադրբեջանական սահմանից եկած լուրերին։ Այս անգամ դա պայմանավորված է «Լաչինի միջանցքի» անխղճորեն շրջափակմանը, որն անխուսափելիորեն հանգեցնում է հումանիտար աղետի...

Thesaurus Armenorum – skarbnica ormian

Thesaurus Armenorum - Skarbnica Ormian Pod takim tytułem, przez ostatni rok, realizowaliśmy projekt wyposażania naszej nowej siedziby z dotacji Ministerstwa Kultury i Dziedzictwa Narodowego. W ramach tego projektu nasze Archiwum otrzymało profesjonalne regały i...

Հայազգի գիտնականը դարձել է բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակիր Լույս է տեսել Մովսես Խորենացու «Հայոց Պատմությունը երեք գրքերով»

Լեհաստանում Հայկական մշակույթի ուսումնասիրությունների կենտրոնի կողմից հրատարակվել է Մովսես Խորենացու «Հայաստանի պատմությունը երեք գրքերով» հերթական՝ արդեն չորրորդ հատորը Գրադարան «Լեհահայեր» շարքից։ Այն Հայաստանի պատմության համար կարևոր աղբյուրի թարգմանությունն է։...

Հայազգի գիտնականը դարձել է բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակիր

Արդեմ Պատապուտյանը եւ Դեյվիդ Ջուլիուսը դարձել են բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ: Մրցանակը նրանք ստացել են «ջերմաստիճանային և սենսորային ռեցեպտորների հայտնաբերման» համար: Հայազգի Արդեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան և նյարդակենսաբան է «Scripps...

«ԿՈՎԿԱՍ՝ ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ, ԱՊԱԳԱ» գիտաժողով՝ 21-22 հոկտեմբերի 2021 թ․

Ժեշովի համալսարանը բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են կովկասյան խնդիրներով հրավիրում է Ժեշով «ԿՈՎԿԱՍ՝ ԱՆՑՅԱԼ, ՆԵՐԿԱ, ԱՊԱԳԱ» խորագրով 10-րդ միջազգային գիտաժողովին, որը կանցկացվի 2021 թ․ հոկտեմբերի 21-22-ը։ Գիտաժողովը միջդիսցիպլինար է և ընդգրկում է հնագույնից մինչև...

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ:

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ WWW.DZIEDZICTWO.ORMIANIE.PL ՆՈՐ ԷՋՈՒՄ

Հարգելիներս, գրեթե 13 տարի անց բաժանվում ենք Լեհահայ մշակույթի և ժառանգության հիմնադրամի կայքի հին տեսքից: Այս փոփոխությունը թելադրված է տեխնիկական նկատառումներով: 2020 թվականի փետրվարի 14-ից հրավիրում ենք ձեզ նոր տեսքով էջ, որն, իհարկե, գործում է բոլորին հայտնի հասցեով՝ www.dziedzictwo.ormianie.pl:

read more…

«Ավետիսի» 40-րդ համարը

40. numer "Awedisu"Լույս է տեսել «Ավետիսի» քառասուներորդ, աշնանային համարը: Խմբագրի սյունակում կարդում ենք.
Դժվար է հավատալ, բայց արդեն տասը տարի է անցել «Ավետիսի» առաջին համարից (2009 թ. աշուն): Շապիկի թեման Գդանսկի խաչքարի բացումն էր (մեր «հասակակացի» մասին՝ 3-րդ էջում): Արժե այցելել awedis.ormianie.pl էջը և վերհիշել, թե ինչ էր կատարվում այն ժամանակ լեհահայերի շրջանում: Հիշողությունները կարոտախտ են առաջացնում: Նկարներում ծանոթ դեմքեր են, ուղղակի 10 տարով երիտասարդ: Սակայն կար նաև լեհահայերին համախմբելու և նրանց կարևոր տեղեկություններ հասցնելու՝ հուսադրող առաքելությունը: Արդյո՞ք այդ առաքելությունն «Ավետիսն» իրականացրել է: Դա կախված է ձեր գնահատականից:

read more…

«Ավետիսի» 39-րդ համարը

ույս տեսավ «Ավետիսի» երեսունիններորդ, ամառային համարը:
Խմբագրական խոսքում կարդում ենք.

Հունիսի սկզբի իրադարձությունները բավականին տխուր կերպով մեզ հիշեցրեցին, թե որքան դժվար է պաշտպանել պատմամշակութային ժառանգությունը: Գդանսկի հրդեհի պատճառով (այդ մասին կարելի է կարդալ 1-ին և 2-րդ էջերում) կարող էին, իհարկե, լինել ավելի մեծ կորուստներ, սակայն, նույնիսկ այն, ինչ վնասվել է, պարզ ցույց է տալիս, թե Լեհաստանում հայկական ժառանգության հետ կապված առարկաները և պատմական շինությունները որքան զգայուն կարող են լինել բնության տարերքների նկատմամբ: Հսկայական ջանքեր պետք է գործադրվեն, չխոսելով ծախսերի մասին, այդ ժառանգությունը դեգրադացումից և ոչնչացումից պաշտպանելու համար:
Ժառանգության պաշտպանությունը՝ հատկապես կարևոր թեմա է Օսմանյան կայսրությունում  Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի համատեքստում:
Այդ ժամանակ էր, որ հայկական ժառանգության ահռելի մասը, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր, անդառնալիորեն ոչնչացվեց: Գրավոր աղբյուրները ոչնչացվեցին գրադարանները այրելու և հայկական վանքերը ոչնչացնելու միջոցով, իսկ բանավոր աղբյուրները` մարդասպանության՝ սկսած հոգևորականությունից և մտավորականությունից, վերաջացրած նկարիչներով և երաժիշտներով: Այս անդառնալի կորուստները էլ ավելի պարտավորեցին ցեղասպանությունից փրկվածներին և սփյուռքում ապրող հայերին՝ փրկելու այն, ինչ պահպանվել է:
Լեհաստանի պարագայում, ժառանգության պահպանման խնդրին գումարվեցին Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից հետապնդումները և պատերազմից հետո հարկադրված արտագաղթը: Այն առարկաները, որոնք փրկվել և տեղափոխվել են հետպատերազմյա Լեհաստան, առ այսօր գտնվում են, ի թիվս այլոց, Լեհահայոց մշակույթի և ժառանգության հիմնադրամի խնամքի ներքո: Բարեբախտաբար, ժամանակակից Լեհաստանը մեծ հնարավորություններ է տալիս ժառանգության պաշտպանության ոլորտում, ինչպես նաև թույլ է տալիս ազատորեն զարգացնել սեփական ինքնությունն ու սովորույթները: Շնորհիվ Լեհաստանի պետական աջակցության կարող են գործել այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին Հիմնադրամն է, և թողարկվել սույն ամսագրի պես հրատարակչություններ: Այս տարի նշելով «Ավետիսի» 10-ամյակը, 40-րդ (աշնանային) համարի  կապակցությամբ, պետք է հիշել այդ մասին:

Հրավիրւմ ենք ընթերցանության: «Ավետիսի» երեսունիներորդ համարը հասանելի է նաև www.awedis.ormianie.pl կայքէջում: www.awedis.ormianie.pl .

Wirtualny Świat Polskich Ormian